Հայկ Համբարձումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Դրամի արժեզրկման պատճառները շատ են, բայց որոշիչ են իհարկե արտաքին գործոնները: Մասնավորապես արժեզրկումը հիմնականում ամերիկյան դոլարի և եվրոյի արժևորման հետևանք է:
Նման իրավիճակ է ստեղծվել նաև այլ երկրներում, որտեղ նույնպես տեղի է ունեցել ազգային դրամի արժեզրկում: Արտաքին պատճառներից մեկը հանդիսանում է Ռուսաստանի տնտեսությունում տիրող իրավիճակը:
Արևմուտքի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցները բերել են ռուսական ռուբլու շարունակական արժեզրկման, որն էլ բերեց Ռուսաստանից ստացվող տրանսֆերների նվազման, ինչպես նաև ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացումից ստացվող դրամական միջոցների գնողունակությանը: Այս ամենը հաշվի առնելով,պետք է սպասել,որ տեղի կունենա տրանսֆերների գնողունակության ավելացում :