Կորոնավիրուսային համաճարակը մոտենում է ավարտին․ Բիլլ Գեյթս
ՄիջազգայինMicrosoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը խոստովանել է, որ հաջորդ ամառ կորոնավիրուսը ավելի քիչ վտանգավոր կդառնա։ Մայքլ Բլումբերգի Նոր տնտեսական ֆորումում ելույթի ժամանակ ձեռնարկատերը բարձրաձայնել է համաճարակի զարգացման հնարավոր սցենարի մասին։
«Միգուցե մահացության թվերը նույնիսկ ավելի ցածր լինեն, քան սեզոնային գրիպի դեպքում, դա տեղի կունենա, եթե նոր շտամների ի հայտ գալն անակնկալներ չմատուցի, դա երբեք չի կարելի բացառել»,- ասել է նա։
Ձեռնարկատերն ընդգծել է, որ այժմ այս մասին կարելի է խոսել COVID-19-ի կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդների, մասնավորապես՝ պատվաստումների հաջող կիրառման պատճառով։ Գեյթսը նաև նշել է, որ կորոնավիրուսային վարակի և գրիպի հետևանքով հիվանդացության և մահացության մակարդակների համընկնումն ազդանշան կլինի ամբողջական տնտեսական վերականգնման համար։
Շարունակությունը՝ այստեղ