«Գերի տարվող 7 տարեկան երեխան մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի». Հասմիկ Բաբաջանյան
ՀասարակությունԼրագրող Հասմիկ Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջւմ գրել է. «Քիչ առաջ գրառում էի արել արցախյան նախկին պատերազմի ժամանակ Կոռնիձորում յոթ տարեկան տղայի մասին։ Ադրբեջանցին գողացել, գերի էր տանում։ Երեխան մեջքի հետևից մատները մտցրել է թուրքի ակնախոռոչները, խառնել, որ աչքերը հանի։ Թուրքը ոռնացել, վայր է գցել երեխային ու փախել։ Սա գրել էի նրա համար, որ մեր տղաները հանձնվող, գերի ընկնող չեն, գերի ընկնելու իրական պատճառը որոնեք։
Հենց նոր նամակ ստացա, անսպասելի նամակ
- Բարեվ ձեզ, կներեք, էդ երեխան ես եմ իլալ, բա տո՞ւ հուվ ես։
- Ես Սյունիքի ռազմական թղթակիցն էի ու գրառել եմ նման հերոսապատումները,- գրեցի։
Շարունակությունը՝ այստեղ