Ռուսաստանն աչքերը չի փակի ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի սադրանքների վրա. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանն աչքերը չի փակի ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի երկրների կողմից ամենակոպիտ սադրանքների, այդ թվում՝ Ուկրաինայում ռազմամոլական տրամադրությունների խրախուսման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Շվեդիայի ԱԳ նախարարության ղեկավար Անն Լինդեի հետ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:
«Մենք աչք չենք փակի այն ամենակոպիտ սադրանքների վրա, որոնք ամեն օր մենք տեսնում ենք ՆԱՏՕ-ի անդամների եւ ավելի ու ավելի հաճախ՝ Եվրամիության կողմից, այդ թվում՝ ուկրաինացիների համար ինչ-ինչ ուսումնա-վարժական ռազմական առաքելություններ կազմակերպելու, ուկրաինական բանակը հենց այն գործողություններին պատրաստելու՝ Ուկրաինայի ռազմամոլներին հաճոյանալու նրա փորձը, որոնցով նա մշտապես սպառնում Է, հայտարարելով, թե ուժով կվերցնի Դոնբասը, չցանկանալով կատարել Մինսկի համաձայնությունները, ոտնձգություն Է կատարում ռուսական Ղրիմի նկատմամբ»,-ասել Է նախարարը:
Լավրովի խոսքով՝ ամբողջ ռազմատենչ հռետորաբանությունը եւ Ուկրաինայում ռազմական նախապատրաստությունները Արեւմուտքի կողմից սկզբունքային որեւիցե գնահատականի չեն հանդիպում: Նա նաեւ ընդգծել Է, որ Մոսկվան պատրաստ Է Արեւմուտքի հետ երկխոսության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: