Նոր հաղորդագրություն գերիներից
ՀասարակությունՀայաստանի արևելյան ուղղությամբ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարցով իրավապաշտպանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս մասին Հանրային ՀԸ-ի հետ զրույցում ասել է իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը:
«Գերեվարված 4 հայ զինծառայողի դիմում-խնդագրով դիմել ենք, մյուսների մասով լրացուցիչ տեղեկություններ ենք հավաքագրում»,- ասել է իրավապաշտպանը
Սիրանույշ Սահակյանը չի բացառում, որ անհետ կորած համարվողների շարքում կարող են գերի ընկածներ էլ լինել:
Իրավապաշտպանի խոսքով՝ գերու կարգավիճակ ունենալու առումով նշանակություն չունի սեփական երկրի ինքնիշխան տարածքում, թե՞ հակառակորդի կողմում է գերեվարվել անձը, նշանակություն ունի հակամարտության առկայությունը: Միջպետական հարցերի առումով, սակայն, սա կարևոր հանգամանք է:
«Եթե ԼՂՀ առումով անհիմն թեզ էր առաջ տանում տարածքային ամբողջականության հետ կապված, և ռազմական գործողությունները հիմնավորում էր ինքնապաշտպանության անվան տակ, ապա այս դեպքում ագրեսիան հիմնավորող փաստարկներ գոյություն չունեն:
Գոյություն ունեն միջազգային իրավունքի կոշտ մեթոդներ, որոնցով Հայաստանը կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա: Իրավապաշտպանները գործակցում են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության գրասենյակի հետ՝ հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար»,- ներկայացրել է Սահակյանը:
Հիշեցնենք, Նոյեմբերի 16-ին, ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ.
Ավելին՝ այստեղ