«Դեկտեմբերի 31-ին զգույշ եղեք հայեր, որտեղ էլ ապրում եք». Լարիսա Ալավերդյան
Հասարակություն«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ ղեկավար, նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը այսօր խոսեց խորհրդանիշների մասին, որոնց Ադրբեջանը մեծ կարեւորություն է տալիս: «Անշուշտ, հիշում եք օրերս՝ նոյեմբերի 8-ին, կատարվածը Շուշիի տակ, երբ հայ սպանվեց: Դա նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեկ տարին լրանալու նախօրյակն էր: Անպայման մարդկային նոր զոհ պետք է լիներ: Դա բարբարոսներից եկած սովորույթ է:
Կարող եք հարցնել, թե նոյեմբերի 16-ին ինչ էր, երբ նրանք նոր մարտական գործողություններ սկսեցին Հայաստանի դեմ: Ասեմ, նոյեմբերի 17-ին Ադրբեջանում նշվում էր ազգային վերածննդի օրը: Հստակեցնենք, որ այդ սիմվոլիզմը իրենց մոտ պահպանվում է, եւ այն մարդիկ, ովքեր իրականացնում են դա, հետագայում ուղղակի խրախուսվում են ամենատարբեր ձեւերով:
Ավելին՝ այստեղ