Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ» Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»

Արցախում նախատեսվում է մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ. Արտակ Բեգլարյան

ԱՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին Հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, 17, հոկտեմբերին՝ 10, իսկ նոյեմբերին՝ արդեն 31 (այսինքն՝ ամբողջ տարին՝ 58)՝ չհաշված մահվան այն դեպքերը, որոնք վրա են հասել այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Այժմ ավելի քան 20 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ շուրջ 80՝ ծանր, և բժշկական համակարգը գտնվում է մեծ ծանրաբեռնվածության տակ:

Ցավակցելով բոլոր կորուստների առթիվ՝ կուզեի վերստին հորդորել մեր քաղաքացիներին առավելագույնս բարձրացնել իրենց զգոնությունը և պահպանել անվտանգության կանոնները: Երեկ ինձ մոտ խորհրդակցություն ենք կազմակերպել կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բուժման վերաբերյալ, բավականին մանրակրկիտ քննարկում ենք ունեցել մեր հնարավոր անելիքների շուրջ: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել և՛ կանխարգելման, և՛ բուժման ուղղությամբ, որոնց իմ մասնակցությունն եմ ունեցել նաև հեռավար սկզբունքով գործուղման ընթացքում, սակայն եղած ցուցանիշները հուշում են, որ կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման մեծ խնդիր կա:

ԱՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին Հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված: Հիշեցնեմ, որ նոյեմբերի 4-ից Ստեփանակերտում և որոշ այլ համայնքներում արդեն գործում է կարանտինը, սակայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում ԱԺ կողմից օրեր առաջ կատարված լրացումներով ու փոփոխություններով իրավական հնարավորություն է ստեղծվել նաև համապետական կարանտին հայտարարելու:

Կառավարության կողմից հաստատվելու դեպքում՝ կարանտինը ենթադրելու է մի շարք կարգավորումներ, որոնց զգալի մասն այժմ էլ գործում է: Կուզեի առանձնացնել առողջապահության ոլորտի մասնագետների ու պատասխանատուների կողմից առաջարկված հետևյալ հիմնական սահմանափակումները՝

1. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Սա գլխավոր պայմաններից մեկն է, որը կարգապահ կերպով կատարելու դեպքում արդեն փրկելու ենք բազմաթիվ կյանքեր, այդ թվում՝ մեր սեփական կյանքը կամ հարազատների կյանքերը:

2. Լրացուցիչ չափով սահմանափակվելու է աշխատանքի ներկայացող անձանց թիվը՝ խթանելով հեռավար ու հերթապահությամբ աշխատանքը:

3. Սահմանափակվելու են զանգվածային միջոցառումները:

4. Հատուկ ուշադրություն է դարձվելու հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանմանը:

5. Ստեփանակերտում և մի շարք ակտիվ օջախ-բնակավայրերում դասերն իրականացվելու են հեռավար: Գիտակցելով հատկապես այս սահմանափակման ազդեցությունը հազարավոր երեխաների կրթության ու ընտանիքների վրա՝ հնարավորինս արվելու է, որ մեկ շաբաթից (նոյեմբերի 29-ից) երեխաները հաճախեն դպրոց՝ անվտանգության կանոնների պահպանմամբ, սակայն այդ որոշումը կայացվելու է կախված կորոնավիրուսի տարածման ցուցանիշներից: Մասնագետները պնդել են այս սահմանափակման անհրաժեշտությունը, քանի որ երեխաները կորոնավիրուսի տարածման ակտիվ խմբերից են, և դպրոց հաճախելիությունն էլ զգալիորեն մեծացնում է հանրային տրանսպորտից օգտվելու դեպքերը:

6. Լրացուցիչ միջոցներով խրախուսվելու է պատվաստումը, այդ թվում՝ առնվազն երկու օր աշխատանքի չներկայանալու հնարավորություն պատվաստվողների համար: Քննարկվում է նաև չպատվաստված անձանց պարբերական թեսթ հանձնելու պահանջի ներկայացման տարբերակը, որը գործում է բազմաթիվ երկրներում, որտեղ կարողանում են արդյունավետորեն կանխարգելել կորոնավիրուսի լայն տարածումը:

Ի դեպ, պետք է հաշվի առնել, որ սահմանափակումները խիստ ժամանակավոր լուծումներ են, և գլխավոր ու քիչ թե շատ տևական լուծումը յուրաքանչյուր անձից է կախված՝ պատվաստման ու դիմակ կրելու տեսքով: Ես ամիսներ առաջ պատվաստվել եմ, շուտով նորից եմ պատվաստվելու: Պատվաստմանն առնչվող հարցերով ու գրանցման համար կարող եք զանգահարել 047943227 հեռախոսահամարով:

Շարունակությունը՝ այստեղ

Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԻ՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկը