Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր
ՀասարակությունԳեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում այրվում է անասնակեր:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ այրվում է 4-րդ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում՝ ծածկի տակ, պահեստավորած անասնակեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելին՝ այստեղ