Սուրեն Պապիկյանն ու ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել են
ՄիջազգայինՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շերբակովին:
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից, մանրամասնելով, որ Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության ընթացքում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական դաշնակցային համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։