Չեմպիոնների լիգա․ 11 թիմ արդեն նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր
ՍպորտՖուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ 11 թիմ արդեն նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Նախավերջին տուրից առաջ փլեյ-օֆֆում տեղն ապահովել էին Մյունխենի «Բավարիան», Թուրինի «Յուվենտուսը», Ամստերդամի «Այաքսն» ու անգլիական «Լիվերպուլը»։
5-րդ տուրի հանդիպումների արդյունքում նրանց միացան Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին», Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին», Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը», Մադրիդի «Ռեալը», Լիսաբոնի «Սպորտինգը», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»։
Խմբերում երրորդ տեղն են գրավել ու Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել են Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Տիրասպոլի «Շերիֆը» եւ Դորտմունդի «Բորուսիան»։
Դոնեցկի «Շախտյորը», Կիեւի «Դինամոն», թուրքական «Բեշիկթաշը» եւ շվեդական «Մալմյոն» արդեն զրկվել են եվրագավաթային փլեյ-օֆֆից։
Չեմպիոնների լիգայի վերջին տուրի հանդիպումները տեղի կունենան դեկտեմբերի 7-8-ին։