Ստեփանակերտում ավտոմեքենան ընկել է ձորը
ՀասարակությունՆոյեմբերի 25-ին ժամը 14:45-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում, միաժամանակ ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցում, «Նաբերեժնայա» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենա է ընկել ձորը:
Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ոստիկանության ծառայողները` Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ Բորիս Ջալավյանի գլխավորությամբ, ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը և շտապ բժշկական օգնության հերթապահ բժիշկները:
Ավելին՝ այստեղ