Հնարավոր է երկրում ռազմական դրություն մտցվի. Ուկրաինայի իշխանությունները պարզաբանել են
ՄիջազգայինՈւկրաինայի իշխանությունները ռազմական դրություն կմտցնեն միայն լայնամասշտաբ ներխուժման դեպքում, հայտարարել է «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Ռադայի պատգամավոր Օլեգ Սեմինսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք բոլորս հույս ունենք, որ դա տեղի չի ունենա, բայց մենք չպետք է խուճապի մատնվենք, գործենք սթափ գլխով եւ պատրաստ լինենք, որ դա իրականում կարող է տեղի ունենալ։ Եթե դա տեղի ունենա, մենք՝ որպես պետություն, պետք է պայքարենք մինչեւ վերջ»,- ասել է պատգամավորը «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր, Արմատական կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոն հայտարարել էր, որ, իր տեղեկություններով, Զելենսկին ծրագրում է դեկտեմբերի 1-ից երկրում ռազմական դրություն մտցնել։
Ավելին՝ այստեղ