Հերթակա՞ն, թե՞ արտահերթ «ինստրուկտաժ». «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումներին զուգահեռ տեղի են ունենում նաև դրանցից բխող և դրանց հետ ուղղակիորեն առնչություն ունեցող որոշակի գործընթացներ, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև ներքաղաքական իրողությունների հետ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս ԱՄՆ-ի Պետդեպից հատուկ հանձնարարականով ներկայացուցիչ է ժամանել մեր տարածաշրջան. մեր աղբյուրի փոխանցմամբ, այցի հիմնական նպատակն առաջիկայում սպասվող տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերադասավորումներն են, ինչպես նաև նոր իրողություններով պայմանավորված՝ այսպես կոչված, «ամերիկամերձ», իսկ ընդհանուր առմամբ՝ «արևմտամետ» քաղաքական ու հասարակական շրջանակների հետ առանձին հանդիպումների անցկացումն է եղել։
Մասնավորաբար, մենք տեղեկատվություն ունենք, որ այդ հանդիպումները Հայաստանում բավական ինտենսիվ բնույթ են կրել և ընդգրկել «ներկայանալի» շրջանակ։ Նույն աղբյուրների համաձայն, ամերիկյան «էմիսարը» հանդիպումների շարք է ունեցել մի քանի ՀԿ ներկայացուցիչների հետ և համապատասխան «ինստրուկտաժ» արել։ Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ դիվանագետը ոչ պաշտոնական այց է կատարել նաև ՀՀ ԱԳՆ և բավական երկարատև հանդիպում ունեցել ամենաբարձր մակարդակով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում