Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ» Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»

Ադրբեջանցի ներկայացած հայը, որը շահագործել էր անհետ կորածների իգական սեռի ազգականներին, հայտարարել է՝ չի ուզում ապրել. դատարանը որոշում է կայացրել

Այս տարվա փետրվարին ԱԱԾ-ն հրապարակել էր, որ ադրբեջանցի ներկայացող հայաստանցին, ըստ ԱԱԾ-ի, սպառնացել ու շահագործել է անհետ կորածների իգական սեռի ազգականներին: Ավելի ուշ ԱԱԾ-ն այս գործը ուղարկել էր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննչական գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի , անչափահասների դեմ սեռական բռնության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն,որտեղ վարչության պետ Հովհաննես Համբարյանի գլխավորությամբ գործը ամբողջությամբ բացահայտել է եւ այն ուղարկվել է դատարան: Դատարանում նիստը անցկացվել է դռնփակ, որի արդյունքում դատարանը 12 տարվա ազատազրկման է դատապարտել մեղադրյալ Ալիկ Հայրապետյանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացին, որն արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով անհետ կորած զինվորների հարազատներին է ներկայացել որպես ադրբեջանցի Ազիզ Մուրադով, կալանավորված է։

Ըստ իրավապահների` Ֆեյսբուքում որպես Ազիզ Մուրադով ներկայացող հայաստանցին կապ է հաստատել անհետ կորած զինծառայողների իգական սեռի ազգականների հետ, սուտ տեղեկություններ է փոխանցել նրանց հարազատների գտնվելու վայրի ու պահման պայմանների մասին։ Իր տրամադրած տեղեկության դիմաց որպես ադրբեջանցի ներկայացած հայաստանցին անհետ կորածների հարազատներից պահանջել է իրեն ուղարկել իրենց մերկ լուսանկարները և տեսագրությունները և սպառնացել՝ հակառակ դեպքում կամ կսպանի, կամ էլ բռնության կենթարկի նրանց գերեվարված զինվորներին։ ԱԱԾ-ի փոխանցմամբ` Ֆեյսբուքի այս օգտատերը շահագործել է մի խումբ կանանց, այդ թվում` 16 տարին չլրացած աղջնակի, սպառնացել է նրանց։

Ազգային անվտանգության ծառայության տարածած տեսանյութում բերման ենթարկված քաղաքացին, որի տվյալները չեն հրապարակվում, խոստովանական ցուցմունքներ է տալիս և ներողություն խնդրում իր արարքի համար։ ԱԱԾ-ն նրան մեղադրանք է առաջադրել, իսկ թե ինչ հոդվածով, չի հրապարակվում։

«Ֆեյսբուքյան կայքում գրանցվել եմ Ազիզ Մուրադով ադրբեջանական անուն-ազգանունից, օգտվելով այդ առիթից` անհայտ կորածների ծնողներից և քույրերից, և կանանցից ուզել եմ իրենց մերկ լուսանկարները, որպեսզի ես իրենց ցուցադրեմ իրենց եղբայրներին, որդիներին կամ ամուսիններին, և սպառնացել եմ նրանց ծնողներին և քույրերին, որ եթե իրենք իրենց լուսանկարները չուղարկեն, ես կվնասեմ իրենց երեխաներին կամ եղբայրներին: Ես ընդունում եմ իմ արարքը, իմ արածը սրբապղծություն է, ես այդքանը չգիտակցելով եմ արել` սեռական կարիքներից ելնելով», – ասում է նա ցուցմունքի մեջ:

Կարեն Ղարախանյանը պատմեց, որ Ազիզ Մուրադով ներկայացած անձը ցանկություն է ունեցել խոսել նաև եղբոր կնոջ՝ Վարդուհու հետ։ Վերջինս, սակայն, հրաժարվել է խոսել ադրբեջանցի ներկայացած տղամարդու հետ. «Կինն ասաց` ես վախենում եմ էլի իր հետ խոսել, էտ ո՞վ ա, բան, թուրք ա էլի, չեմ խոսում: Ինքը մինչև սպանությունը` մինչև ամսի 15-ը, մեզ հետ կապվում էր, сообщения էր գրում, որ ողջ ա, 7 տարի նստացնելու ենք իրան: Հետո մենք գրել ենք, որ կուզենք հետը մի հատ խոսենք, ասաց` էլ ինձ հարց չտաք, ինքն արդեն սպանված ա»:

 

Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդում է, որ այս գործի շրջանակում կան տասնյակ տուժողներ, ովքեր պարզաբանումներ են տվել կատարվածի վերաբերյալ։ Կատարված խուզարկությունների արդյունքում էլ մեղադրյալի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են վերջինիս օգտագործած բջջային հեռախոսները, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

ԱԱԾ-ն թեև չի հայտնում, թե ինչ հոդվածով է մեղադրանք առաջադրվել քաղաքացուն, սակայն նաև տեղեկացնում է, որ նրա կատարած արարքի համար որպես պատիժ նախատեսված է 10-12 տարի ժամկետով ազատազրկում:

Գլխավոր դատախազության տվյալներով` Հայաստանի իրավապահները քննում են պատերազմի հետ առնչվող ավելի քան 1600 քրեական գործ։ 560 անձի մեղադրանք է առաջադրվել տարբեր հոդվածներով՝ սպանության, մարդուն առևանգելու, գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պետական դավաճանության, լրտեսության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների համար։ Օրերս էլ հաղորդվեց, որ Պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը չարաշահելու, իշխանազանցության կամ իշխանության անգործության համար։

Ռազմական դրության պայմաններում Պաշտպանության բանակի հրամանատարի գաղտնի հրամանի համաձայն՝ նա պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել զորամասերից մեկի 72 զինծառայողներին։ Ըստ Քննչական կոմիտեի, սակայն, հրամանատարը ցուցաբերել է իշխանության անգործություն, անձամբ չի դիմավորել, ինչպես նաև չի կազմակերպել անձնակազմի դիմավորումը և հետագա մարտական խնդրի առաջադրումը։ Նրա այս անգործության հետևանքով անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով հայտնվել է Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ ադրբեջանական զինուժի ռմբակոծության և դիվերսիոն գործողությունների հետևանքով մի շարք զինծառայողներ զոհվել են, իսկ մյուսների վերաբերյալ մինչ օրս տեղեկություններ չկան: Հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարը ստորագրություն է տվել չհեռանալու մասին։ Ի դեպ, գործով մեղադրյալ Ալիկ Հայրապետյանը մշտապես հայտարարել է, որ չի ուզում ապրել:

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետԻշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթՎահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանըԿադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներինՄարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ ԿարապետյանԱպահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ ՀայաստանԹվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. ՀարությունյանԱյս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ինԱլեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էրԻշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. ԱբրահամյանՆիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունըՍադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԻ՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան