Lվովում Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել
ՄիջազգայինLվովի Հայկական փողոցում (вул. Вірменська, 13) Պատվո հյուպատոսության գրասենյակ է բացվել, որին մասնակցել է նաև Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցելեն նաև Լվովի մարզպետ Մաքսիմ Կոզիցկին, Լվովի քաղաքապես Անդրեյ Սադովին, Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։
Բացման խոսքում դեսպան Կարապետյանը խոսել է Լվովում hայերի ավանդի, հայկական ժառանգության մասինմ, հույս հայտնելով, որ Պատվո հյուպատոս Նորիկ Գևորգյանը իր ներդրումը կբերի հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների զարգացմամն գործում։
Դեսպան Կարապետյանը ընդգծել է, որ Լվովը Ուկրաինայում առանձնահատուկ քաղաք է հայերի համար, քանզի Լվովում հայերը ոչ միայն ունեն բազմադարյա ու հարուստ պատմություն, այլև մեծ ավանդ են ներդրել քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի զարգացման գործում։
Այսօր էլ հայ համայնքը համախմբված է Լվովի պատմական կենտրոնում գործող հայկական եկեղեցու շուրջ, որը քաղաքի ամենահին և գեղեցիկ պատմամշակութային ճարտարապետության նմուշներից մեկն է։