Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով․ Ալիև
Միջազգային«Մենք լավ զրուցեցինք։ Որպես ընկերներ, եղբայրներ՝ մտքեր փոխանակեցինք իրանա-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ։ Մենք որոշեցինք, որ այսուհետ իրանա-ադրբեջանական հարաբերությունները բոլոր ոլորտներում կզարգանան։ Մեր ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են, մեր երկրները եղբայրական երկրներ են, և այսօր քննարկված հարցերը ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ իրանա-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա»։
Այս մասին իրանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Լրագրողների այն հարցին, թե այսօր ինչ փաստաթուղթ է ստորագրվել Ադրբեջանի և Իրանի նախագահների ներկայությամբ, Իլհամ Ալիևը պատասխանել է. «Սա պատմական փաստաթուղթ է, այն ցույց է տալիս, թե որքան խորն են ադրբեջանա-իրանական կապերը։ Ադրբեջանը թուրքմենական գազ կստանա Իրանի տարածքով. Սա լավ հիմք է եռակողմ համագործակցության համար։ Ստորագրված փաստաթուղթը կարևոր է նաև տնտեսական և էներգետիկ անվտանգության տեսանկյունից»:
Ավելին՝ այստեղ