Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահին Զինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն Մանվելյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ Սավգուլյան Ամենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ Զաքարյան Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»


«Ցավոք, ոչինչ չի արվում, որ միգրացիոն հոսքերը մնան երկրում»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս տարվա հունվար-սեպտեմբերին երկրից մեկնած ՀՀ քաղաքացիների թիվը շուրջ 103 հազարով ավելին է եղել ժամանածների թվից: «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով, այս ցուցանիշը վկայում է, որ այս պահին մենք ունենք աշխատանքային միգրացիոն հոսքեր, ինչը շատ բնորոշ է Հայաստանին:

«Վերջին 30 տարիներին աշխատանքային միգրացիան մշտապես առկա է եղել մեր միգրացիոն հոսքերի մեջ՝ կազմելով հոսքերի մինչև 96 տոկոսը: Միևնույն ժամանակ՝ միայն 9 ամսվա տվյալները ամբողջությամբ չեն կարող արտահայտել միգրացիոն հոսքերը: Այդ տվյալների հիման վրա չենք կարող խոսել նաև արտագաղթի մասին: Առհասարակ, Հայաստանից աշխատանքային միգրացիոն հոսքերը տեղի են ունենում միշտ տարվա առաջին կեսին, իսկ երկրորդ կեսի վերջին՝ նոյեմբեր-դեկտեմբերին, մենք ունենում ենք ժամանակավոր աշխատանքային միգրանտների վերադարձ: Միայն այդ վերադարձի թվերից հետո կարող ենք ասել՝ ունենք արտագաղթ, թե ոչ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Տաթևիկ Բեժանյանը, անդրադառնալով երկրից մեկնածների վերոնշյալ թվին, հավելեց. «2020-ին մենք ունեցել ենք մեծ թվով վերադարձ՝ պայմանավորված բացառապես կորոնավիրուսով: Վերադարձել են ոչ միայն նրանք, ովքեր 2020-ի սկզբին մեկնել էին, այլև նրանք, ովքեր 2020-ից առաջ էին մեկնել և առնվազն մի քանի տարի չէին վերադարձել ՀՀ: Նրանց թվում էին նաև երկարաժամկետ աշխատանքային միգրանտները, որոնք, covid-ով պայմանավորված, ստիպված էին վերադառնալ իրենց քաղաքացիության երկիր: Բացառապես նշվածի հաշվին էր, որ 2020-ին վերադարձողների թիվը գերազանցել էր մեկնողների թվին, ու միգրացիոն դրական սալդո ունեինք: Ու նույնիսկ պատերազմից հետո մարդիկ չէին կարող մեկնել, թեպետ ունեին այդ տրամադրվածությունը, որովհետև սահմաններն ուղղակի փակ էին և ՀՀ-ից մեկնել պարզապես հնարավոր չէր: Իսկ 2021-ի փետրվարից, երբ բացվեց առնվազն դեպի ՌԴ օդային սահմանը, բնական է, որ մենք covidով, պատերազմով պայմանավորված սոցիալտնտեսական, քաղաքական ճգնաժամի պայմաններում դեպի ՌԴ հոսք կունենայինք»:

Նա շեշտեց, որ մեր ամբողջ միգրացիոն հոսքերի մեջ մոտ 90 տոկոսը բաժին է հասնում ՌԴ-ին, իսկ աշխատանքային միգրացիոն հոսքերի մեջ այդ ցուցանիշն 96 տոկոս է: Անդրադառնալով արտագաղթի ցուցանիշներին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ այժմ մեծ հետազոտություն է իրականացվում Սլավոնական համալսարանի կողմից, որի արդյունքներից հետո հստակ պատկեր կունենանք: Խոսելով տրամադրվածությունների մասին՝ փորձագետը շեշտեց, որ կարող է այդ մասին խոսել՝ ելնելով ՌԴ կամ այլ երկիր մեկնելու համար խորհրդատվության դիմած քաղաքացիների տված պատասխաններից. «Այդ պատասխաններից կարող եմ եզրակացնել, որ մեկնելու տրամադրվածություն կա:

Բայց քանի որ ՌԴ-ում հիմա միգրացիոն օրենսդրության փոփոխություններ են տեղի ունենում, շատերը դեռևս սպասում են՝ տեսնելու, թե փոփոխություններն ինչ ազդեցություն կունենան, որից հետո թերևս կորոշեն մեկնել կամ չմեկնել: Իրականում միայն երկրում ստեղծված իրավիճակը չէ, որ կարող է ազդեցություն ունենալ միգրացիոն հոսքերի վրա: Այդ գործոնը բավարար չէ: Օրինակ՝ մեր միգրացիոն հոսքերի վրա միշտ շատ ուղիղ ազդեցություն է ունեցել ՌԴ միգրացիոն օրենսդրության ցանկացած փոփոխություն: 2015-ից այդ փոփոխությունները դեպի խստացման են գնացել, ու դրանք շատ ուղղակի ազդեցություն են ունեցել միգրացիոն հոսքերի վրա, քանի որ եղել են մուտքի արգելքներ, արտաքսումներ և այլն: Նույնը վերաբերում է նաև մյուս երկրներին: Այսօր ԵՄ երկրները շատ խստացրել են իրենց վերաբերմունքը:

Օրինակ՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Նիդերլանդներից պարբերաբար հետ են ուղարկվում մեր հայրենակիցները: Այսինքն, խոսել այն մասին, որ ճանապարհների բացման դեպքում մեծ հոսք է լինելու, այդքան էլ իրատեսական չէ, որովհետև այլ հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են գնալու: Անգամ չեն կարող դիմել ապաստանի համար, քանի որ կան երկրներ, որ ՀՀ քաղաքացիներից դիմում չեն ընդունում: Ամեն դեպքում, քաղաքացիները դեռևս կսպասեն: Մեկնելու տրամադրվածությունը բարձր կլինի, բայց շատ մեծ հոսք չեմ ակնկալում, որովհետև գնալու տեղ չունեն»: Դիտարկմանը՝ արտագաղթի մեծ հոսքը դեռևս կանխող արտաքին գործոններից բացի, ՀՀ-ում այդ ուղղությամբ քաղաքականություն կա՞, թե՞ ոչ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցավոք, ոչինչ չի արվում, որ միգրացիոն հոսքերը մնան երկրում: Համենայն դեպս, ես այդ քայլերը չեմ տեսնում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինՁեր թուլակամ որոշման արդյունքում ևս մի քաղաքական ուժ այս դահլիճում չկա․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԴուք վառ արտահայտում եք մեր երկրում հավասարակշռությունների մեխանիզմների բացակայությունը․ Նարեկ Կարապետյանը՝ ԿԸՀ նախագահինԶինված ուժերում իշխանության կողմից հռչակած «խաղաղ» պայմաններում արդեն ունենք 35 զոհ․ Արմեն ՄանվելյանՎստահ եմ՝ դրսի պահանջ է, որ Սամվել Կարապետյանը մնա կալանավորված. Սարգիս Կարապետյան Իշխանությունը փորձելու է ՏԻՄ ընտրություններով ամրապնդել իր ոչ լեգիտիմ հաղթանակը․ Արեգ ՍավգուլյանԱյո՛, սարքել ենք տժվժիկի պատմությունը, որովհետև ներողություն չեք խնդրել իմ բաց թողած օրերի համար Ձեր դիվանագիտական արկածախնդրությունը կենսական խնդիրների է հասցնում․ Էդգար ՂազարյանԱմենամեծ մարտահրավերը աշխարհաքաղաքական զարգացումների անկայունությունը, ինչպես նաև քողարկված սպառնալիքների և վտանգավոր ամբիցիաների առկայությունն է․ Արտակ ԶաքարյանՓաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԴատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղՄիայն ժողովրդի մեծամասնության աջակցությունը չունեցող իշխանությունն է ընդդիմադիրներին ձերբակալում և սահմանափակում նրանց ազատությունը. «Ուժեղ Հայաստան» Բա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին