Երևան, 11.Ապրիլ.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ» Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ» «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ» Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ» «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ»


Մոսկվան պետք է տարբերակներ փնտրի Իլհամ Ալիևի ռազմական նկրտումներին հակազդելու համար. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

newizv.ru-ն «Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմի վտանգ. ի՞նչ պետք է անի Մոսկվան» վերնագրով հոդվածում գրում է, որ Մոսկվան ահռելի սխալ է գործել՝ թույլ տալով Բաքվին՝ Թուրքիային ներքաշել հակամարտության մեջ և ռազմական լուծում փնտրել առանց Կրեմլի հետ հաշվի նստելու: Այն ժամանակ գերակայել է Մոսկվայի ցանկությունը՝ չկապել իր ձեռքերը հերթական պատերազմով։ Երևի այլ շահեր էլ են եղել, քանի որ մերձկրեմլ յան մեր «պետական այրերի» եսասիրական «պրագմատիզմը» ոչ մի դեպքում չպետք է մոռանալ։ Միայն հիշեցնենք, որ այն ժամանակ ռուսական լրատվամիջոցները ակտիվորեն քարոզում էին այն միտքը, որ մենք սխալ դաշնակից ենք ընտրել Անդրկովկասում, որ մեզ պետք է համագործակցել հարուստ Ադրբեջանի հետ, իսկ խեղճ Հայաստանը միայն մեր ձեռքերն է կապում... Այսպես թե այնպես, այս պահին ունենք այն, ինչ ունենք ...

Մասնավորապես, Անդրկովկասում մեր դաշնակցի ռազմական պարտությունը, Ադրբեջանի վրա ազդեցության փաստացի ամբողջական կորուստը, Թուրքիայի առավելագույնս ամրապնդվելը տարածաշրջանում և Ադրբեջանի ձգտումը՝ ավելի և ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից՝ սպառնալով նրան ռազմական ագրեսիայով։ Ինչո՞ւ է Ալիևն այդքան համարձակ դարձել. դա պարզապես գլխապտո՞ւյտ է հաջողությունից, թե՞ դրա հետևում ինչ-որ մեծ ու լուրջ բան կա: Նման վարքագծի երեք տարբեր վարկած կա: Առաջին վարկածով նա ինչ-որ լռել յայն պայմանավորվածություն ունի Կրեմլի հետ և խաղում է իր խաղաքարտը։

Այս վարկածը շատ կասկածելի է թվում, բայց, հավանաբար, այդպես լինելը շատ բան կբացատրեր։ Երկրորդ վարկածն այն է, որ Ալիևը վստահ է, որ մոտ ապագայում Մոսկվան ժամանակ չի ունենա Անդրկովկասի համար, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ներկայիս իրավիճակը, որը հնարավոր է չի լինի հետագա տասնամյակներին։ Եվ սա արդեն շատ ավելի հավաստի է թվում: Ամեն դեպքում, բավականաչափ նշաններ կան Ռուսաստանի նկատմամբ ինչ-որ խոշոր և ձգձգվող հակամարտության հրահրման։ Երրորդ վարկածն այն է, որ Ալիևը վստահ է, թե Թուրքիայի օգնությամբ կկարողանա հաղթել Հայաստանին, նույնիսկ եթե նրան օգնության հասնի Ռուսաստանը։ Իսկ դա Մոսկվայի համար, թերևս, ամենավտանգավոր իրավիճակն է, քանի որ այդ դեպքում դժվար թե հնարավոր լինի խուսափել կոնֆլիկտից։ Բաքվում, հավանաբար, գնահատվում են բոլոր գործոնները։

Եվ դա ոչ միայն ադրբեջանական բանակի որոշակի տեխնոլոգիական ու քանակական գերազանցությունն է հայերի նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ Հայաստանում մշտական հիմունքներով տեղակայված ռուսական ստորաբաժանումները կհայտնվեն ծանր իրավիճակում նյութատեխնիկական ապահովման դժվարությունների պատճառով, եթե Անկարան բացահայտորեն բռնի Բաքվի կողմը։ Կրեմլն այս դեպքում կկանգնի Վրաստանով Հայաստան զորքերի շտապ տեղափոխման հարցը ինչ-որ կերպ լուծելու խնդրի առաջ, ինչը, հաշվի առնելով Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների ներկա մակարդակը, գրեթե անհնար է թվում։ Ճիշտ է, կլինի իրանական երթուղին, բայց այն ավելի երկար է, ավելի բարդ և, որ ամենակարևորն է, այն կարող է կտրվել ադրբեջանցիների և թուրքերի հաջող գործողություններով հենց Հայաստանի Սյունիքի մարզում։ Այսինքն, Ադրբեջանը, Զանգեզուրի միջանցքը ճեղքելով, ոչ միայն լուծում է իր լոգիստիկ խնդիրները, այլ նաև ամբողջությամբ կտրում է իր հիմնական թշնամուն Ռուսաստանից։ Ի՞նչ կարող է անել Մոսկվան հակամարտության սրումը կանխելու կամ ինչ-որ կերպ դադարեցնելու համար, եթե այն բռնկվի։

Նախ՝ պետք է հիշել, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և եթե Ռուսաստանը չկարողանա ապացուցել այդ դաշինքի արդյունավետությունը, նրա անդամների մեծ մասի մոտ հիմնավոր կասկածներ կառաջանան՝ արժե՞ արդյոք մնալ այդ կառույցում։ Իսկ դա արդեն իսկ խաթարում է անվտանգության ողջ համակարգը Ռուսաստանի ամբողջ շրջագծով... Ուստի պետք է փաստել. Մոսկվան չի կարող թույլ տալ Հայաստանի հերթական ռազմական պարտությունը արդեն սեփական տարածքում։ Դա նշանակում է, որ պետք է որոշ տարբերակներ փնտրել Իլհամ Ալիևի ռազմական նկրտումներին հակազդելու համար։ Առաջին հայացքից ամեն ինչ միանգամայն ակնհայտ է. պետք է առավելագույնի հասցնել ռուսական զորքերի առկա խմբավորումը Հայաստանում, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի այն կարողանա ռազմական գործողություններ իրականացնել լիարժեք շրջապատման պայմաններում բավական երկար ժամանակ։

Բայց այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք Հայաստանում տեղակայված ռուսական ավիացիան կկարողանա երկար ու արդյունավետ դիմակայել թուրքական ավիացիային, քանի որ, եթե ոչ, ապա բոլոր ջանքերը կփոշիանան, և Ադրբեջանը ևս մեկ հաղթանակ կտոնի… Ճիշտ է, կա հակազդման մեկ այլ սցենար. Մոսկվան պետք է ապահովի հայկական բանակի մարտունակությունը, և վերջինս կարող է հարվածներ հասցնել Ադրբեջանի որոշ կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներին, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին։ Ղարաբաղյան ուղղությամբ հնարավոր կլինի մտածել փոքր հակահարձակման մասին, իսկ դա չափազանց ցավալի կլինի ինչպես ողջ Ադրբեջանի, այնպես էլ անձամբ Ալիևի համար, որը շատ ջանքեր է «ներդրել» Ադրբեջանի փրկչի կերպարով ներկայանալու համար։

Ղարաբաղում ցանկացած պարտություն նրա համար հիմա ուղղակի անընդունելի է, բայց Բաքուն, անգամ իր ողջ ներուժով, դժվար թե կարողանա ապահովել իր բանակի անհրաժեշտ որակական և քանակական գերազանցությունը Հայաստանի հետ ողջ սահմանին։ Բացի այդ, Մոսկվան կարող է փորձել խաղարկել Իրանի խաղաքարտը։ Իսրայելի հետ Բաքվի սիրախաղից ու Թուրքիայի լուրջ հզորացումից Թեհրանը ծայրաստիճան դժգոհ է։

Դժվար է ասել՝ արդյո՞ք նա ռիսկի կդիմի միայնակ դիմակայել Ադրբեջանին և Թուրքիային, բայց եթե լինի Ռուսաստանի ռազմական աջակցությունը, ապա հնարավոր է... Իսկ դա արդեն շատ լուրջ սպառնալիք է Բաքվի համար... Այսպես թե այնպես, պետք է խոստովանել, որ Ղարաբաղի հարցի ռազմական լուծումը ոչ թե հանդարտեցրել է իրավիճակը տարածաշրջանում, այլ ավելի է բարդացրել այն։ Թե ինչպե՞ս Մոսկվան կկարողանա հանգուցալուծել այն, և արդյո՞ք ընդհանրապես կկարողանա, դեռ բաց հարց է։ Սակայն պարզ է, որ գալիք ձմեռը և գարունը կարող են շատ «զվարճալի» լինել Մոսկվայի համար: Ընդ որում, հիմնական աշխարհաքաղաքական խաղացողները դեռ չեն էլ մտել գոտեմարտի մեջ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստանի» հանրահավաքը մեկնարկեց աղոթքով (ուղիղ)ՀՀ պետական համակարգը ծայրաստիճան անձնակենտրոն է․ այն պետք է վերակառուցել․ Ավետիք ՉալաբյանԿառավարությունը պատրաստվում է լուծարել ԳԱԱ-ն և մարզային բոլոր բուհերը․ Արմեն ՄանվելյանՓաշինյա՛ն, նայի՛ր, մենք քեզ ճանապարհելու ենք․ փոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանՍամվել Կարապետյանի աջակիցները Ուժեղ Հայաստան բացականչելով գնում են հանրահավաք Ազատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթը. Ուժեղ ՀայաստանԱզատության հրապարակից Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին ելույթըԻրանի դեմ գործողությունները բացահայտեցին ՆԱՏՕ-ի ներսի խնդիրները. Աբրահամյան ԵՄ-ից փորձագետներ են ժամանել՝ «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարի համար Դատարանը փաստեց փաշինյանական կեղծիքը Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին Փաշինյանը միտումնավոր է խոշտանգում 18-ամյա պատանուն Պատմական օր մեր երեխաների ապագայի համար. Ուժեղ Հայաստան «ՀայաՔվեն» գրասենյակ բացեց Հրազդան քաղաքումՈրպես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը միայն մահեր է բերել. Գոհար ՂումաշյանԶոհ, վիրավորներ․ Փաշինյանի մահաբեր ընթացքը պետք է կանգնեցնել. Անուշ ՄիրզոյանՁեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր ՄիքայելյանՓոփոխություները սկսվում են. Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով. տեսանյութ Տնտեսական ինքնասպանություն, թե՞ սթափ հաշվարկ. ի՞նչ է սպասվում հայ աշխատավորին. Էդմեն ՄարուքյանՆիկոլը ոչ թե խաղաղություն է բերելու այլ նոր ցեղասպանություն.Արշակ ԿարապետյանConverse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից Դասագրքերը փոխում են, պատմությունն ու արժեքները՝ աղավաղում․ Ատոմ ՄխիթարյանԻնչպես մարդիկ սկսեցին «հպատակեցնել» ալիքները. «Փաստ»Մոսկվայում ջերմ ողջունում է Պուտինին, Երևանում՝ խոսում ռուսական սպառնալիքներից․ Մենուա Սողոմոնյան14 միլիոն եվրո է ներդրվել երկու հիբրիդային արևային մարտկոցային պարկերում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ԱՊՐԻԼԻ). Գունավոր ծուխ խորհրդարանում, փողոցների փակում Երևանում. «Փաստ»Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանԻնչպես են «խեղդող կետերը» որոշում համաշխարհային տնտեսության ճակատագիրը. «Փաստ»Փոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղՎերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին Փաշինյանի պատճառով. «Փաստ»Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը «Դավիթիս պատգամներն ու թոռնիկներս են ապրեցնում». պահեստազորային Դավիթ Խլղաթյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ Առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման գործուն մեխանիզմ. «Փաստ»«Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ»Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ»«Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ»Նորից «փոցխի» վրա. «Փաստ»Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ»«Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ»Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ»Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելու