Թուրքիայում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
ՄիջազգայինՍտամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող մի շարք նահանգներում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի։ Այս մասին հայտնում են տեղական իշխանությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր Ստամբուլում չորս զոհի և 38 վիրավորի մասին, որոնք տուժել են ուժեղ քամու հետևանքով ավերված տանիքների բեկորներից։ Քամու արագությունը որոշ վայրերում հասել է ժամում 130 կիլոմետրի։