Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ» Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան Շատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ» Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է զեյթունցիների ապստամբությունը . «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ստրկատիրության դեմ պայքարի համաշխարհային օր, Մյանմա՝ Ազգային տոնի օր, Կուբա՝ Հեղափոխական զինված ուժերի օր, Ռուսաստան՝ Բանկային աշխատողի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1816 - հայոց լեզու սովորելու և հայ գրականությանը ծանոթանալու նպատակով Վենետիկ է ժամանել Ջորջ Բայրոնը։

1868 – ծնվել է ազգային-եկեղեցական գործիչ, Ամենայն հայոց 129-րդ կաթողիկոս Գևորգ Զ Նորնախիջևանցին (Գևորգ Զ Չորեքչյան):

1891 –ծնվել է գրականագետ Խորեն Սարգսյանը։

1895-սկսվել է զեյթունցիների ապստամբությունը, որոնք հենց առաջին օրը 6000 կռվողներով հետ են մղել մի քանի անգամ գերակշռող թուրքերի բոլոր գրոհները:

1897– ծնվել է Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատարներից մեկը՝ մարշալ Հովհաննես Բաղրամյանը:

1910 –ծնվել է հայ խորհրդային ճարտարապետ Արտաշես Մամիջանյանը։

1915 – վախճանվել է պատմաբան, բանասեր, եկեղեցական գործիչ Կարապետ ՏերՄկրտչյանը։

1920– Հայաստանը և Թուրքիան սկսել են Ալեքսանդրապոլի պայմանագիրի բանակցությունները, որտեղ Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Կարաբեքիրը ուլտիմատիվ պահանջներ է ներկայացրել։ - ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, Հայաստանը հայտարարվել է անկախ սոցիալիստական խորհրդային հանրապետություն, իսկ մինչև Հայհեղկոմի ժամանումը մայրաքաղաք իշխանությունը հանձնվել է զինվորական հրամանատարությանը Դրաստամատ Կանայանի ղեկավարությամբ։ - Լենինը ողջույնի հեռագիր է հղել Հայաստանի Ռազմա-հեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելու առթիվ։

1956 –վախճանվել է բանաստեղծուհի Պերճուհի Պարսամյանը։

1958 - Երևանում հիմնվել է խորհրդա-բուլղարական բարեկամության ընկերության հայկական բաժանմունք։

1993-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Եթովպիայի հետ։

2003- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի դահլիճում ահաբեկչական գործողություն իրականացրած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին:

2013-«Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող 20 տոկոս մասնաբաժինը փոխանցվել է ռուսական «Գազպրոմին», որով Հայաստանը փակել է իր 155 միլիոն դոլարի պարտքը: - պետական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, որի առաջին կանգառը եղել է Գյումրին, ուր նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցել է Հայ - ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:

2013- հայերեն Վիքիպեդիան անցել է 100.000 հոդվածի շեմը:

2014-ավարտվել են Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերականգնողական աշխատանքները։

2020-Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գեներալ Վիտալի Բալասանյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

ԱՇԽԱՐՀ

1409– Գերմանիայում բացվել է Լայպցիգի համալսարանը:

1547– վախճանվել է իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսը, որը նվաճել էր Մեքսիկան և ոչնչացրել ացտեկների պետությունը։

1594– վախճանվել է ֆլամանդացի նշանավոր քարտեզագիր Գերհարդ Մերկատորը։

1804 - Նապոլեոն 1-ին Բոնապարտը իրեն հայտարարել է Ֆրանսիայի կայսր։

1805– Նապոլեոն Բոնապարտի գլխավորած ֆրանսիական «Մեծ բանակը» Աուստեռլիցի ճակատամարտում ջախջախել է ռուս-ավստրիական բանակին:

1814 -վախճանվել է ֆրանսիացի գրող, սադիզմի հիմնադիր մարքիզ դե Սադը։

1852 -Ֆրանսիայում ընկել է Երկրորդ հանրապետությունը և հաստատվել է Երկրորդ կայսրությունը Նապոլեոն 3-րդի գլխավորությամբ։

1896 –ծնվել է խորհրդային զորավար, մարշալ Գեորգի Ժուկովը:

1902 -Ուզբեկստանի Անդիժան քաղաքում տեղի է ունեցել 9 բալանոց ավերիչ երկրաշարժ։

1918 –վախճանվել է նեոռոմանտիկական ուղղության ֆրանսիացի պոետ և դրամատուրգ Էդմոն Ռոստանը։

1942– Էնրիկո Ֆերմիի ղեկավարությամբ իրականացվել է առաջին կառավարվող միջուկային ռեակցիան:

1956 -ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ մի խումբ հեղափոխականներ Մեքսիկայից «Գրանմա» նավակով ափ են իջել Կուբայում, սկսվել է կուբայական հեղափոխությունը։

1971– 6 արաբական էմիրաթներ միացել են և ստեղծել Արաբական Միացյալ Էմիրություններ պետությունը:

1981– ծնվել է ամերիկացի ճանաչված երգչուհի Բրիթնի Սփիրսը:

1987 – վախճանվել է խորհրդային ֆիզիկոս-տեսաբան Յակով Զելդովիչը։

2008 -վախճանվել է իտալացի կոմպոզիտոր, գրող և փիլիսոփա Ռենատո դե Գրանդիսը։

2020- վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դը Էստենը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանUcom-ը շարունակում է ցանցի լայնածավալ արդիականացումը՝ ընդլայնելով 5G ծածկույթն ու բարձրացնելով կապի որակըԻնչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր Ավետիսյան