Խոշոր հրդեհ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել է ԱԻՆ 2 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են նշված շենքի 4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի:
Ահազանգով ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է եղել, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր:
Ավելին՝ այստեղ