Կանոնները խստացվել է ճանապարհորդների համար՝ «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման պատճառով
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առավել կոշտ կանոններ է սահմանել ԱՄՆ ժամանող ճանապարհորդների համար, քանի որ երկրում կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէով վարակման մի քանի դեպք է հայտնաբերվել:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, Բայդենը հայտարարել է, որ իր ծրագիրը «մեկուսացում և լոքդաուն չի ներառում» և չի ընդլայնում պատվաստման պահանջները:
Հինգշաբթի հայտարարված կանոնների համաձայն՝ բոլոր արտասահմանցի ճանապարհորդները կորոնավիրուսի թեստ պետք է հանձնեն ԱՄՆ մեկնելուց 24 ժամ առաջ՝ անկախ պատվաստման կարգավիճակից: Օդանավերում, գնացքներում և ավտոբուսներում դիմակ կրելու պարտադիր ռեժիմը կերկարաձգվի մինչև մարտ:
Ավելին այստեղ