Հնդկաստանում բանակի թույլ տված սխալի պատճառով զոհվել է 14 մարդ, որից 13-ը՝ խաղաղ բնակիչ
Միջազգային14 մարդ, այդ թվում՝ 13 խաղաղ բնակիչ, զոհվել է երկրի արևելքում՝ Նագալենդ նահանգում, Հնդկաստանի բանակի հատուկ գործողության ընթացքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է 3-րդ բանակային կորպուսի մամուլի ծառայությունը։
«Ապստամբների հավանական տեղաշարժի մասին հավաստի հետախուզական տվյալների հիման վրա նախատեսվում էր գործողություն իրականացնել Նագալանդի Թիրու շրջանում: Մենք խորապես ցավում ենք այս միջադեպի և դրա հետևանքների համար: Մահվան պատճառները հետաքննվում են ամենաբարձր մակարդակով, և օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասված է հաղորդագրությունում։
Բանակը նշել է, որ միջադեպի հետևանքով մի քանի զինվոր ծանր վիրավորվել է, իսկ մեկ զինծառայող ստացած վնասվածքներից մահացել է։
Ավելին այստեղ