Իջևանում մարդատար ավտոմեքենային բախված բեռնատարի վարորդը հոսպիտալացվել է
ՀասարակությունՏավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 6-ին, ժամը 13:32-ին ահազանգ է ստացել, որ կցորդիչով բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է Իջևան քաղաքի լճի մոտակայքում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 4-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ` Ռ. Գ., ծնված 1962 թ.) և «Mercedes» մակնիշի ավտեմեքենան (վարորդ` Ա. Խ., ծնված 1975 թ.): ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտեմեքենան կողաշրջվել է` ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բեռնատարի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել և հոսպիտալացվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելին՝ այստեղ