Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում


Արթուր Ղազինյանի չորս բաղադրիչները․ Փաշինյանը հիստերիկանում է հրաժարականի մասին հարցից

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության և վարչապետի պաշտոնը ծանրաբեռնած Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր հարցուպատասխան ավարտվում է Փաշինյանի հիստերիկ բղավոցներով, սակայն մեկ պատգամավորի՝ Արթուր Ղազինյանին հաջողվում է հունից լրիվ հանել Փաշինյանին։ Ընդդիմադիր պատգամավորը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է, իր բառերով «այսպես կոչված միջանցքային տրամաբանության մասին», չորս բաղադրիչ է առաջ քաշել, որոնք, ըստ նրա, երաշխավորում են «միջանցքի» բացակայությունը. սահմանին կանգնելու են ՀՀ սահմանապահները, այդ ճանապարհով Հայաստան մուտք գործող ապրանքների և բեռների նկատմամբ մաքսային հսկողություն իրականացնելու են ՀՀ մաքսային ծառայությունները, ճանապարհին տեղի ունեցած պատահարները հետաքննելու են ՀՀ իրավապահները, և բոլոր տեսակի կոմունիկացիաները կառուցվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Պատգամավորը փորձել է վարչապետից պարզել, թե այս չորս բաղադրիչներն առկա՞ են լինելու բանակցվող և ստորագրվելիք միջազգային փաստաթղթում:

Նիկոլ Փաշինյանը կրկին սկսեց պատմել խաղաղության դարաշրջանի, կոմունիկացիաների բացման անհրաժեշտության մասին։ Արթուր Ղազինյանն, արձագանքելով Փաշինյանին, հայտնեց, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվողը վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար, կարող են լինել միջազգային ճնշումներ, հարցրեց՝ եթե ճնշումները հասնեն այն աստիճանի, որ այլևս հնարավոր չլինի բանակցություններով խնդիրը կարգավորել և պատերազմի սպառնալիք լինի, գիտակցելով պահի անվտանգային նշանակությունը՝ պատրաստ կլինի՞ Փաշինյանը հրաժարվել իշխանությունից՝ հետաձգելով կամ թույլ չտալով պատերազմը:

Պատգամավորի ողջամիտ և տրամաբանական հարցից Նիկոլ Փաշինյանը հերսոտեց, Ղազինյանին և նրա գործընկերներին սկսեց մեղադրել Ադրբեջանի շահերն առաջ մղելու մեջ։ Պարզ և հստակ պատասխանելու փոխարեն, ընդդիմադիր գործչին սկսեց մեղադրել ադրբեջանական տերմինաբանությամբ խոսելու մեջ։ Ավելին, ընդդիմությանը մեղադրեց օտար քաղաքական նարատիվներ զարգացնելու մեջ։

«Խորհուրդ եմ տալիս դատի և մենք առիթ կունենանք դա ապացուցելու»,- ասաց Փաշինյանը։

Իհարկե, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի այս հայտարարությունն ավելի քան անհեթեթ է, եթե ապացուցելու որևէ փաստ ունենար, չէր սպասի, որ ընդդիմությունն իրեն դատի տա։ Հանուն Հայաստանի Հանրապետության հրաժարական տալու հարցին՝ այդպես էլ չպատասխանեց՝ հերթական անգամ ապացուցելով, որ իր գերնպատակը ոչ թե երկիրն ու պետականությունն են, այլ ամեն գնով իշխանություն պահելու մոլուցքը։

«Հին հայկական ասացվածք կա. գողն առաջինն է գոռում բռնեք գողին: Ադրբեջանական ազդեցության իրական գործակալը, բացահայտվելու և պատժվելու վախից դողէրոցքի մեջ ընկած, շուրջ բոլորը գործակալներ է փնտրում»,- ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է Արթուր Ղազինյանը:

Արմեն Թամազյան

25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 հոկտեմբերի). Հիմնադրվել է աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվել