Վրաստանը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել «3+3» ձևաչափի առաջին նիստին
ՄիջազգայինՎրաստանը չի մասնակցի Հարավային Կովկասի կարգավորման «3+3» տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստին։ Այս մասին հայտնում է «Պիրվելի արխի» հանրային հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը։
«Մենք չենք դիտարկում այդ ձևաչափին մասնակցելու տարբերակը, և հետևաբար Վրաստանը ներկայացուցիչ չի ունենա դեկտեմբերի 10-ի հանդիպմանը: Թբիլիսին բազմիցս բարձրաձայնել է այդ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը՝ նվիրված Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման խնդիրներին:
Պատրաստեց` Լյուսիյա Պետրոսյանը