Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 15 կմ երկարությամբ ճանապարհի շինարարության ժամանակ. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, ներկա պահին հումանիտար արձագանքման մասնագետների կողմից անվտանգության ապահովմամբ՝ արդեն վերականգնվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերականգնել 30 կմ երկարությամբ ճանապարհ:
Տվյալ ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին՝ բնակավայրերի միջև անվտանգ տեղաշարժ իրականացնելիս, այնպես էլ խաղաղապահներին հերթապահության նոր երթուղի ձևավորելիս: Ճանապարհի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ:
Ավելին՝ այստեղ