Վիրուսաբանը հայտնել է կորոնավիրուսի էվոլյուցիայի ամենավտանգավոր սցենարը
ՀասարակությունԿորոնավիրուսի գրոհը իմունային համակարգի որոշակի բջիջների վրա կհանգեցնի COVID-19-ի ամենավտանգավոր մուտացիայի: Դրա մասին “URA.RU”-ի հետ զրուցի ժամանակ պատմել Է բժիշկ ալերգաբան-իմունաբան Վլադիմիր Բոլիբոկը:
Մասնագետի խոսքով՝ խոսքը ՄԻԱՎ-ի բջիջների հետ կորոնավիրուսի խաչասերման մասին Է, որը նաեւ վերաբերում Է ՌՆԹ-վիրուսներին:
«Եթե կորոնավիրուսն սկսում Է գրոհել Տ-լիմֆոցիտների վրա, ապա այն կկարողանա «անջատել» իմունային համակարգը, եւ մարդը այդ ժամանակ սկզբունքորեն չի կարողանա ապաքինվել»,-պարզաբանել Է բժիշկը:
Ընդամենը համավարակի ժամանակ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել Է 9 միլիոն 925 հազար 806 մարդ, որոնցից 286 հազար 4 հիվանդ մահացել Է, 8 միլիոն 637 հազար 861-ը՝ ապաքինվել: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում Է 267 միլիոն ախտահարված, որոնցից 5,2 միլիոնին չի հաջողվել փրկել:
Շարունակությունը՝ այստեղ