Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա Սողոմոնյան Շատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ» Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ» «Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»


Արմեն Սարգսյանը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ

Հասարակություն

Կատարի Պետություն աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան Դոհայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է կատարահայ համայնքի գործադիր մարմնի անդամների հետ:

Նախագահ Սարգսյանին ողջունել են Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Կատարի հայոց թեմի հոգևոր հովիվ, հոգեշնորհ տեր Պողոս վարդապետ Թինքճյանը:

Նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-կատարական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Նշելով, որ Կատարի Պետությունում Հայաստանի դեսպանատունը բացվել է Կատարի Պետության Էմիրի և կառավարության գործուն աջակցությամբ՝ նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիին և Կատարի բարեկամ ժողովրդին և ասել, որ դա բարեկամության առանձնահատուկ քայլ է։ «Պետք է ամեն ինչ անենք, որ այս բարեկամությունը, երկու ժողովուրդների միջև եղբայրական հարաբերություններն ամրապնդվեն ու ընդլայնվեն»,- ասել է Հայաստանի նախագահը։

Անդրադառնալով իր աշխատանքային այցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս այցելության ընթացքում հանդիպեցի էմիրին, Էմիր հորը, շեյխուհի Մոզային և այլ պաշտոնատար անձանց: Նրանք կրկին հաստատեցին իրենց ջերմ վերաբերմունքը մեր պետության և ժողովրդի նկատմամբ ու համագործակցելու պատրաստակամությունը:

Այդ համագործակցությունը տարբեր ուղղություններով ենք ենթադրում, նախ և առաջ՝ մշակույթի և կրթության ոլորտում: Խոսքը «Կատարի հիմնադրամի» մասին է: Հիմնադրամի և շեյխուհի Մոզայի հետ մասնավորապես խոսեցինք ժամանակակից տեխնոլոգիաների, գիտության, արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթական համակարգերի ու ստարտափերի համագործակցության մասին: Շեյխուհի Մոզան տարիներ առաջ մեկ օրով Հայաստանում է եղել, շատ տպավորված է և մտադիր է վերստին այցելել։

Կան ծրագրեր, որոնք վերաբերում են Հայաստան-Կատար տնտեսական հարաբերություններին: Դրանք կարող են լինել, օրինակ, զբոսաշրջային ոլորտում, որտեղ Կատարը հսկայական ներուժ ունի: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին: Ցավոք սրտի, այդ ներուժը ևս իրացված չէ: Հայաստանում զբոսաշրջությունը սկզբունքորեն կարող է մի քանի անգամ մեծանալ, և դա կարող է հսկայական ներդրում բերել մեր երկրին: Էական է նաև համագործակցությունն արդեն պետական մակարդակով ինստիտուտների միջև՝ էներգետիկայի, նոր տեխնոլոգիաների, ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում: Շատ էական եմ համարում Կատարի պետական ինստիտուտների, Qatar Investment Authority-ի հետաքրքրությունը և ուշադրությունը Հայաստանի հանդեպ որպես ներդրումային երկիր:

Ես բազմաթիվ այցեր եմ ունեցել ոչ միայն այս երկիր, այլև ԱՄԷ, իսկ վերջերս առաջին անգամ ՀՀ պետական բարձրաստիճան պատվիրակությունն այցելեց Սաուդյան Արաբիա՝ երկիր, որի հետ 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել: Եվ ես ուրախ եմ ասել, որ այդ այցելությամբ և իմ հանդիպումներով արքայազն Մուհամեդ բին Սալմանի հետ հարաբերություններ ստեղծվեցին: Այնտեղ էլ նույն ջերմ վերաբերմունքը տեսա: 30 տարի դիվանագիտական հարաբերություն չունենք, իսկ երկրի ղեկավարն ամենաջերմ խոսքերն է ասում մեր ժողովրդի մասին:

Մենք պարտավոր ենք առաջ գնալ, դա կյանքի տրամաբանությունն է: Հայերիս ամենամեծ արժեքներից մեկը գոյատևման շատ ուժեղ զգացողությունն է։ Եթե կարողացել ենք գոյատևել Մեծ եղեռնից հետո, կարողացել ենք վերականգնվել, աշխարհի տարբեր կենտրոններում՝ Կատարից մինչև Լոս Անջելես, Բուենոս Այրես, Մոսկվա, մեզ վերագտնել, հեռավոր Սիբիրի քաղաքներում եկեղեցի ու դպրոց կառուցել, հայ մնալ, ուրեմն ունակ ենք, ապագային նայել, վերականգնվել և առաջ գնալ:

Այս պարտությունը ցավալի է, ողբերգական է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր կորցրեցինք, ունենք գերության մեջ տղաներ և պետք է ամեն ինչ անենք, որ նրանց վերադարձնենք, որովհետև նրանցից յուրաքանչյուրը մեր ընտանիքի անդամ է: Բայց նաև պետք է ապագայի մասին մտածենք: Եթե այսօր չմտածենք, հետո ավելի մեծ դժվարության ենք հանդիպելու:

Եթե կարողանանք ունենալ հստակ տեսլական, ծրագիր, կարգապահություն, նվիրվածություն, ազգովի միանանք, վստահ եմ, այս վիճակից դուրս կգանք: Մեր ժողովրդի անցյալն ապացուցում է, որ մենք ունենք բոլոր բարձրագույն արժեքները, որպեսզի դուրս գանք այս վիճակից և մտածենք հետագա հաղթանակների մասին՝ տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական»:

Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»Ադրբեջանը խաղաղության անվան տակ շարունակ նոր սպառնալիքներ է հնչեցնում. Մենուա ՍողոմոնյանՇատ ավելի խոր գործընթացներ, քան պարզապես քաղաքական պայքարը. «Փաստ»Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»«Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան