Վահան Բիչախչյանը՝ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ
ՍպորտՍլովակիայի առաջնության 18-րդ տուրում «Ժիլինան» հյուրընկալվել է «Տրենչինին» եւ առավելության է հասել 3։1 հաշվով։ Հյուրերի կազմում գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։
48-րդ րոպեին նրա փոխանցումից հետո խաղի հաշիվը բացել է 19-ամյա սլովակ հարձակվող Ադրիան Կապրալիկը, որը 61-րդ րոպեին նաեւ երկրորդ գոլն է խփել, իսկ Վահան Բիչախչյանն աչքի է ընկել 76-րդ րոպեին։
«Ժիլինան» 26 միավորով 5-րդն է, «Տրենչինը» 8-րդ տեղում է՝ 20 միավոր։