Խրամորթն Ասկերանին կապող նոր ճանապարհ կկառուցվի. խաղաղապահները հսկում են աշխատանքի անվտանգությունը
ՀասարակությունԱսկերանի շրջանում մեկնարկել են Խրամորթ համայնքը շրջկենտրոնին կապող նոր ավտոճանապարհի շինարարական աշխատանքները։
Շինարարությունն իրականցվում է ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ, որոնք ապահովում են աշխատանքների անվտանգ իրականացումը։
Հետպատերազմյան շրջանում՝ ելնելով առկա իրողություններից, նոր ճանապարհի կառուցումը մեծ կարևորություն ունի, քանի որ այն ոչ միայն կիրառվելու է ռուս խաղաղապահ զորակազմի կողմից որպես երթուղի, այլև Խրամորթ համայնքի բնակիչների համար հանդիսանալու է համայնքի և Ասկերան քաղաքի միջև հաղորդակցության ավելի անվտանգ ճանապարհ։
Ավտոճանապարհի երկարությունը կազմելու է ավելի քան 3.5 կմ։
Մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն հողային աշխատանքների փուլը։
Ճանապարհի շինարարությունն իրականացնում է «Հայկ և Նարեկ» ՍՊ ընկերությունը։