ԱՄՆ–ում տեղի ունեցած փոթորկի պատճառով ավելի քան 70 մարդ է մահացել
ՄիջազգայինԱՄՆ–ում փոթորկի հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Փոթորիկ է եղել ԱՄՆ-ի մի քանի նահանգում` Իլինոյսում, Միսսուրիում, Արկանզասում, Կենտուկիում և Թենեսիում: Կենտուկիում։
Տեղեկացվում է, որ փոթորիկի հետևանքով փլուզվել է Amazon օնլայն-ռիթեյլերի պահեստը: «Առնվազն 6 մարդ է զոհվել, երբ տորնադոն «անցել է» Իլինոյսի Amazon–ի պահեստով», - ասված է հաղորդագրության մեջ:
Իսկ Արկանզասում մահացել է ծերանոցի անդամներից մեկը, Թենեսիում երեք մարդ է զոհվել: Ինչպես հայտնել են Սպիտակ տանից, նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է դաշնային ռեսուրսներ հատկացնել տուժած տարածաշրջաններին օգնելու համար:
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել փոթորիկների հետևանքով զոհվածների հարազատներին։
Սպուտնիկ Արմենիա