Ողբերգական դեպք Երեւանում ՝ հայտնաբերվել է դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով
ՀասարակությունՔիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում տղամարդու դի կա:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր են ժամանել Երևանի ոստիկանապետը, ոստիկաններ, քննիչներ:
Իրավապահները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում, դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակ: