Եվրոպայում գազի գինը կրկին բարձրացել է
ՏնտեսությունԵվրոպայում գազի գինը դեկտեմբերի 13-ին բորսայական սակարկությունների բացմանը հոկտեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ բարձրացել է հազար խորանարդ մետրի համար 1300 դոլարից, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երևանի ժամանակով 11:10-ի դրությամբ բարձրացել է հազար խորանարդ մետրի համար մինչև 1 334 դոլար:
Եվրոպայում գազի արժեքի ընդհանուր աճը դեկտեմբերի 10-ի սակարկությունների փակման գնի համեմատությամբ կազմում է 8 տոկոս: