Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է․ աղով և ավազով մաքրման աշխատանքներ են
ՀասարակությունԴեկտեմբերի 14-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Տաշիրի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր։ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: