Երեկվա դրությամբ 7266 դրական թեստավորված քաղաքացիների 94,6%-ը պատվաստված չէ. ԱՆ
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել 2021 թվականի դեկտեմբերի 13-ի դրությամբ դրական թեստավորված, հոսպիտալացված և ինտեսնսիվ թերապիայի կարիք ունեցող քաղաքացիների պատվաստվածության մակարդակի վերաբերյալ:
Ըստ այդմ՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ 7 266 դրական թեստավորվածների 94,6%-ը պատվաստված չէ, 1595 հոսպիտալացվածների 95,3%-ը պատվաստված չէ, 182 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 94%-ը պատվաստված չէ: