Ռուս խաղաղապահներն ապահովել են ԼՂ-ում գյուղաշխատանքների անվտանգ իրականացումը
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական տարբեր մշակաբույսերի ցանքի անվտանգ իրականացումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շաբաթվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ աշխատավորները ավելի քան 40 հա ցանքատարածությունում ցանել են տարբեր սորտերի սերմեր։
«Մարդասիրական արձագանքման կենտրոնը միջոցներ է ձեռնարկում Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսական նշանակության հողերը գտնվում են կողմերի սահմանազատման գծի մոտ, շրջանի վարչակազմը խնդրել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը ապահովել աշխատանքների անվտանգությունը։ Այս պահին արդեն մշակվել է 40 հեկտար տարածք»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Գապեեւը։
Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելու համար կազմվում է ժամանակացույց, ըստ որի՝ խաղաղապահները մշակում են Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի հանրային ընդունելության միջոցով ստացված հարցումները։
«Մենք շատ շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին օգնելու, մեզ պաշտպանելու համար։ Մենք անհամբեր սպասում ենք լավ ապագայի, շատ շնորհակալ ենք»,-ասել է տրակտորիստ Էրիկ Գեւորգյանը։
Ավելին՝ այստեղ