Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Փաշինյանի օրոք Հայաստանը խոսքի ազատության ցուցիչով անկում է գրանցել. Մարիաննա Ղահրամանյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ին


2022 թվականի կանխատեսումները աստղակերպի բոլոր նշանների համար

Lifestyle

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մի շտապեք: Այս խորհուրդը հատկապես ակտուալ կլինի 2022-ի սկզբին: Բազում գաղափարներ, ցանկություններ ու ծրագրեր կհայտնվեն, կուզենաք միանգամից մի քանի նպատակի հասնել, իսկ պայմաններին, որոնք միշտ չէ, որ նպաստավոր կլինեն, պարզապես ուշադրություն չեք դարձնի: Իհարկե, հետաքրքիր կլինի, բայց այդ դեպքում ստիպված կլինեք իզուր մեծ ուժեր ծախսել: Այնպես որ՝ լավ է տարվա առաջին օրերին որոշեք առաջնահերթությունները, մտածեք, թե որ գործերով եք անհապաղ զբաղվելու, իսկ որոնք կարող են սպասել:

Մինչև գարուն շատ բան պիտի սովորեք, փորձ ձեռք բերեք, որն էլ ավելի ուշ կօգնի խուսափել սխալներից, ճիշտ որոշումներ ընդունել: Դա վերաբերում է և՛ գործնական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին: Որոշակիություն կհայտնվի այնտեղ, որտեղ նախկինում միայն ակնարկներ ու գուշակություններ էին, և դա կուրախացնի:

Գարունը լավ ժամանակ կլինի գործերում նախաձեռնող լինելու, նոր նախագծերի վրա աշխատելու կամ ձեզ վաղուց հետաքրքրող բանը սովորելու համար: Կհաջողվի խուսափել սթրեսային իրավիճակներից, սեփական ժամանակն էլ այնպես տնօրինել, որ ամեն ինչի համար ժամանակ մնա:

Իսկ ահա ամառը անակնկալը անակնկալի հետևից կբերի: Չի կարելի ասել, որ դրանք ձեզ կուրախացնեն, բայց հաստատ չեք ձանձրանա: Դուք կաշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել նորը սովորելու համար, միաժամանակ բոլորին ցույց տալու, թե ինչքան բան եք արդեն կարողանում: Զարմանալի չէ, որ աշնան սկզբին աշխատանքի կամ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանաք:

Տարին հանգիստ կավարտվի: Նրա վերջին ամիսները հրաշալի կլինեն առանց խառնաշփոթի սկսածն ավարտելու, եզրահանգումներ անելու, ապագա գործողությունների շուրջ մտածելու համար: Կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել կամ պարզապես մտերմիկ զրույց անել: Դուք կհամոզվեք, որ իսկական ընկերներ ունեք, որոնց վրա կարող եք ամեն հարցում հույս դնել:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ինտուիցիան կհուշի, որ հունվարը նոր գործեր ստանձնելու կամ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու լավագույն ժամանակը չէ: Տարվա սկիզբը հրաշալի կլինի մտորումների համար: Դուք կնկատեք այն, ինչին առաջ ուշադրություն չեք դարձրել ու տեսածից ճիշտ եզրահանգումներ կանեք: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, պայմաններն էլ այնպես կդասավորվեն, որ ձեզ հետաքրքիր մտքեր կտան:

Փետրվարից մայիս բարենպաստ ու կարևոր շրջան կսկսվի: Ձեր դատողություններն ավելի կշռադատված ու հասուն կդառնան, դուք այլևս չեք տրվի պրովոկացիաներին, բարդ իրավիճակներում էլ ձեզ ճիշտ կպահեք: Ինքնուրույն որոշումներ ընդունելը կհեշտանա, դուք շրջապատողների աջակցության ու հավանության կարիքն ավելի քիչ կունենաք: Հենց այդ շրջանը շատ Ցուլերի համար կապված կլինի կարևոր որոշումների հետ, որոնք կազդեն նրանց հետագա կյանքի վրա: Նման որոշումները կարող են վերաբերել և՛ մասնագիտական գործունեությանը, և՛ անձնական հարաբերություններին, և՛ սեփական ծրագրերին, որոնց մասին մոտ ժամանակներս ոչ ոք չի իմանա:

Մայիսն ու հունիսը կուրախացնեն զարմանալի իրադարձություններով, հաջող զուգադիպություններով: Ճակատագիրը ձեզ հաճելի անակնկալներ կմատուցի, հնարավորությունը հնարավորության հետևից կընձեռի: Բաց մի թողեք հաջողության հասնելու ձեր շանսը: Հնարամտությունը շատ տեղին կլինի: Այդ հատկանիշի շնորհիվ երբեմն կհասնեք նրան, ինչը մյուսներին անհնար է թվում:

Հուլիսից սեպտեմբեր շատ բան պիտի սովորեք: Չարժե հատուկ ինչ-որ դասընթացների հաճախել, քանի որ բազում գիտելիքներ դուք ձեռք կբերեք գործերի արանքում: Ձեր շրջապատում կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն կիսվել իրենց փորձով ու պիտանի տեղեկատվությամբ, որը հազիվ թե կարողանայիք մեկ ուրիշ աղբյուրից ստանալ:
Հոկտեմբերից մի շրջան կսկսվի, որի ընթացքում պիտի ուշադիր հետևեք, թե ինչպես են դասավորվում շրջապատողների հետ հարաբերությունները: Դրանք միշտ չէ, որ միանշանակ ու պարզ կլինեն, շատ բան հստակ չի ասվի, այնպես որ՝ պատրաստ եղեք գլուխ հանել ակնարկներից, պատասխաններ փնտրել բարդ հարցերին:

Տարվա վերջին շատ բան կպարզվի: Դուք ձեզանով հպարտանալու հիմնավոր պատճառ կունենաք. պարզ կդառնա, որ դժվար իրավիճակում դուք շատ ճիշտ եք վարվել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Տարին հաջող կսկսվի: Աստղերը ձեր կողմից կլինեն, նրանց աջակցության շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք այն գործերից, որոնք անցած տարի չափազանց բարդ էին թվում: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնք ձեր առաջ բազում նոր հնարավորություններ կբացեն: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում ընդունվեն որոշումներ, որոնց շնորհիվ մոտ ժամանակներս կարիերայում բարձունքների կհասնեք:

Մարտն ու ապրիլը անհանգիստ ու հետաքրքիր կլինեն: Շատ Երկվորյակներ այդ հատվածում հրաժեշտ կտան պատրանքներին, կսկսեն կյանքին ավելի իրատեսորեն նայել: Ինչ-ինչ տհաճ պահեր հնարավոր են, բայց հազիվ թե երկար ժամանակ վշտանաք ու ափսոսաք տեղի չունեցածի համար: Նոր հնարավորություններ շատ կլինեն, և դրանցից ոչ մեկը բաց թողնել չեք ուզենա: Նկատելիորեն կընդլայնվեն շփման շրջանակները: Մարդիկ, որոնց հետ սկզբում բացառապես գործնական թեմաներ կքննարկեք, ժամանակի ընթացքում ձեր ընկերները կդառնան:

Մայիսից հուլիս կշարունակվի լարված և արդյունավետ աշխատանքի, օգտակար գործերի ժամանակը, որոնցից ձեզանից լավ ոչ ոք գլուխ չի հանի: Դուք շատ բան կսովորեք՝ հաճախ ինքներդ չնկատելով դա: Շրջապատողները ձեզ աճող հետաքրքրասիրությամբ կհետևեն, ավելի ու ավելի հաճախ կլսեն ձեր կարծիքն ու կդիմեն խորհուրդների խնդրանքով: Քանի որ առաջատարի ձեր հատկանիշները վառ կարտահայտվեն, ձեզ կարող են ղեկավարի աշխատանք առաջարկել:

Օգոստոսը նոր գործեր ու հոգսեր կբերի: Շատ Երկվորյակների համար առաջին պլանում կհայտնվեն ընտանեկան գործերը, և իրավիճակը հենց այդպիսին էլ կմնա մինչև տարվա վերջ: Դուք կզգաք, որ պետք եք մտերիմներին և նրանց հարմարավետության ու հանգստության համար կարող եք հրաժարվել որոշ համարձակ ծրագրերից ու ռիսկային նախաձեռնություններից: Ընտանեկան հարաբերություններն ավելի ամուր կդառնան: Դուք կհասկանաք, թե ով է ձեզ համար իսկապես կարևոր ու թանկ: Հենց նման մարդկանց հետ էլ կդիմավորեք Նոր տարին:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Տարվա սկիզբն առանձնապես բարդ չի լինի, բայց անկասկած զգուշություն ու շրջահայացություն կպահանջի: Աշխատեք այդ հատվածի հետ մեծ հույսեր չկապել, հեշտ հաղթանակների վրա էլ հույս չդնել: Աշխատանքի մեջ հաջողությունները հնարավոր են, դրական փոփոխություններ կլինեն նաև անձնական հարաբերություններում, բայց երկու ոլորտներն էլ ձեզանից համառություն, հետևողական գործողություններ ու մտածված արարքներ կպահանջեն: Ավելորդ չի լինի հուսալի մարդկանց աջակցությունը: Մտածեք, թե ում կարող եք այդ հարցով դիմել:

Գարունը նոր գաղափարներ ու գործեր կբերի: Չի կարելի ասել, որ դրանք միանգամից ձեր սրտով կլինեն: Ամենայն հավանականությամբ մի քանի շաբաթ կանցկացնեք կասկածների մեջ: Կարևորն այն է, որ ամեն գնով չփորձեք պահպանել այն, ինչ հնացել է ու կորցրել արդիականությունը: Սովորույթները փոխելը, բնական թվացող բաներից հրաժարվելը հեշտ չի լինի, բայց եթե հաղթահարեք այդ դժվարությունը, ապա շուտով կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ կնկատեք:

Ամառը բարենպաստ կլինի: Այն շատ հարցերի պատասխաններ կբերի, ընդ որում՝ նաև այն հարցերին, որոնք մեկ տարի չէ, ինչ ձեզ փակուղու առաջ են կանգնեցրել: Լրիվ պարզ կդառնա, թե ինչի վրա արժե ծախսել ուժերը, իսկ ինչի վրա՝ ոչ: Որոշ Խեցգետինների հաճելի ծանոթություններ ու հանդիպումներ են սպասվում, որոնցից կյանքում մեծ փոփոխություններ կսկսվեն: Հարմար ժամանակ է անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:

Սեպտեմբերից հանգիստ և արդյունավետ շրջան կսկսվի, որը կտևի մինչև տարվա վերջ: Շատ բան կընկնի իր տեղը, պարզ կդառնա այն, ինչի մասին նախկինում միայն մոտավոր պատկերացումներ ունեիք: Հնարավոր են զարմանալի զուգադիպություններ: Ինչքան տարվա վերջը մոտենա, այնքան շատ ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործման վրա էլ կուզենաք կենտրոնանալ արդեն հաջող տարվա հունվարին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տարին հեշտ չի սկսվի, հատկապես այն Առյուծների համար, որոնք հույս ունեին առանց ջանքեր գործադրելու հասնել կարևոր նպատակներին: Շատ գործեր ավելի բարդ կլինեն, քան նախկինում էիք մտածում, և դրանցից պիտի ինքնուրույն գլուխ հանեք. հազիվ թե ինչ-որ մեկն օգնի: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հեշտ կլինի այն Առյուծների համար, որոնք պատրաստ են ընդունել իրենց սխալներն ու սովորել դրանց վրա:

Մարտը հանգիստ կանցնի ու շատ բան իր տեղը կդնի: Արդարությունը կվերականգնվի: Մարդիկ, որոնք վիրավորել էին ձեզ կամ ցավ էին պատճառել, կփորձեն քավել իրենց մեղքը: Նկատելիորեն կլավանա ֆինանսական վիճակը: Ձեզ կվերադարձնեն հին պարտքերը, կվարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց: Որոշ Առյուծներ շահավետ գործարքներ կկնքեն:

Ապրիլի ու մայիսի իրադարձությունները շատ Առյուծների կօգնեն նորովի նայել սովորական դարձած բաներին ու տեսնել այն, ինչին նշանի ներկայացուցիչներն առաջ ուշադրություն չեն դարձրել: Դա բարենպաստ ժամանակ կլինի ուսման և աշխատանքի համար: Ձեզ պետք կգան վաղուց ձեռք բերած գիտելիքները: Չի բացառվում՝ կիրառում գտնվի ձեր այն տաղանդներին, որոնք շրջապատողները նախկինում լրիվ անօգուտ են համարել:

Ամառը հաջող ու դրական հույզերով լի կլինի: Դա թեթև ու ոգեշնչող ժամանակահատված է լինելու, որը հաճելի իրադարձություններ շատ կբերի: Դրական փոփոխություններ հնարավոր են և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում: Լսեք ինտուիցիայի ձայնը, որն անպայման կհուշի, թե ինչպես է պետք գործել:

Սեպտեմբերը համեմատաբար հանգիստ կանցնի, իսկ ավելի ուշ մի շրջան կսկսվի, որը նոր գործեր ու առաջադրանքներ կբերի: Դուք շատ պիտի աշխատեք, լուծեք ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների խնդիրները: Հազիվ թե ինչ-որ մեկը դրանից ձեզանից լավ գլուխ հանի: Ինչքան էլ գործեր ու հոգսեր ունենաք, նոր տարին միևնույն է հրաշալի մարզավիճակում ու լավ տրամադրությամբ կդիմավորեք:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Տարվա առաջին ամիսներն անհարթ ու անհանգիստ կլինեն: Նույնիսկ եթե որոշակի ծրագրեր ունենաք, մինչև մարտ չեք կարողանա կենտրոնանալ դրանց իրագործման վրա: Մե՛կ պայմաններն անհաջող կլինեն, մե՛կ համախոհները հուսախաբ կանեն, մե՛կ ստիպված կլինեք օգնել բարդ իրավիճակում հայտնված մտերիմներին:

Գարնան գալստյան հետ միասին ամեն ինչ կփոխվի, կյանքում կարգուկանոն կհաստատվի, որի կարիքն այդպես ունեիք: Պարզ կդառնա, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարող է սպասել: Հին գործնական կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Որոշ Կույսեր ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն, որոնց աջակցությամբ նշանի ներկայացուցիչները կկարողանան նոր ու հեռանկարային գործեր ստանձնել կամ հաջողության հասնել մի գործում, որը նախկինում անհույս էր թվում:

Ամառը բարենպաստ ու հաճելի կլինի: Դա լավ ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու և ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Բացի այդ, կկարողանաք գլուխ հանել ինքներդ ձեզանից, որոշակիություն մտցնել ծրագրերի, նպատակների և առաջնահերթությունների մեջ: Ամառվա ամիսները լավը կլինեն ընտանիքի անդամների կամ ընկերների շրջանում հանգստանալու համար: Ընդհանուր հետաքրքրություններ ու նախասիրություններ կհայտնվեն: Դա ձեզ շատ կմտերմացնի, տարաձայնություններն էլ կմնան անցյալում:

Աշունը հոգսեր կբերի: Սկզբում դրանք քիչ կլինեն, բայց հետո պարզ կդառնա, որ պետք է փոխել սովորական գրաֆիկը, հակառակ դեպքում չեք հասցնի այն ամենն, ինչ պետք է: Հոկտեմբերին ու նոյեմբերին նոր ռիթմի մեջ կընկնեք, իսկ դեկտեմբերին կհայտնաբերեք, որ բավական ժամանակ ունեք և՛ մտերիմների համար նվերներ ընտրելու, և՛ տոն կազմակերպելու համար, որը բոլորին կուրախացնի:

Շարունակությունը՝ այստեղ

Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռներըԻ՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ Կարապետյան Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ