Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Նիկիտա Բորիսո-գլեբսկին
ՄշակույթԽաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնի շրջանակում դեկտեմբերի 18-ին՝ ժամը 19։30-ին, հրավիրում ենք Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու դասական երաժշտության գեղեցիկ երեկոյի։ Խաչատրյանական փառատոնն այս տարի կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։ Փառատոնային յուրաքանչյուր համերգ նվիրված է այս խոշորագույն կոմպոզիտորներից մեկի արվեստին։ Դեկտեմբերի 18-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Ծրագրում՝ Ջութակի կոնցերտ (մենակատար՝ Նիկիտա Բորիսո-գլեբսկի) և Սիմֆոնիա թիվ 2՝ «Զանգով սիմֆոնիա»։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, փառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։