Հրդեհ է բռնկվել Ճապոնիայի հիվանդանոցներից մեկում. առնցազն 3 մարդ մահացել է, կան ծանր վիճակում գտնվող հիվանդներ
ՄիջազգայինՃապոնիայի Օսակա քաղաքում հրդեհ է բռնկվել առևտրային թաղամասում գտնվող ութ հարկանի շենքի 4-րդ հարկում, որտեղ թերապևտիկ հիվանդանոց է տեղակայված:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրդեհի հետևանքվո 3 մարդ է մահացել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 28 մարդ (17 տղամարդ, 11 կին) է տուժել հրդեհի հետևանքով, որոնցից 27-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Դեպքի վայրում աշխատում է 34 հրշեջ հաշվարկ: Հրդեհը մարվել է: Ոստիկանությունը գործի քննություն է վարում՝ հրկիզման կասկածանքով: Ականատեսները հայտնում են տղամարդու մասին, որը հրկիզել է տարածքը: Նրանք նշում է, որ այրվել է հեղուկը, որը թափվում էր տարել մարդու մոտ եղած թղթե փաթեթից:
Ավելին՝ այստեղ