Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ» Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ» «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ» Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»

«Այս իշխանությունը ոչ միայն որևէ ապագա չունի, այլև արագ տեմպերով այսօր ինքն է փորում իր քաղաքական գերեզմանը»․ Չալաբյան

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դեկտեմբերի 16-ին մեկ տասնյակից ավել կուսակցություններ համատեղ հայտարարություն էին տարածել, դատապարտելով գործող իշխանության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կրած ակնհայտ պարտություններից հետո Վարդենիսում, Ախուրյանում, Թալինում, Վանաձորում, Գորիսում, Քաջարանում, Գյումրիում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլուր իրականացվող բռնաճնշումները ժողովրդի ընտրված ներկայացուցիչների նկատմամբ, և պահանջելով անհապաղ ազատ արձակել նրանց։

Ես ողջունում եմ այս հայտարարությունը, և կուզենայի իմ կողմից ավելացնել նաև, որ իր իշխանության երեք տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական ուժը այլասերել են ցանկացած գաղափարական արժեք և իդեալ, որով նրանք իշխանության են եկել։ «Արցախը Հայաստան է և վերջ» բարձրագոչ հայտարարություն արած Փաշինյանը այժմ վախենում է Արցախ գնալ և կամ նույնիսկ Արցախ բառը արտաբերել, Ազգային Ժողովի ամբիոնից պարբերաբար փորձելով մեղավորներ կարգել Արցախի հանձնման համար։

Կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ սարքած քաղաքական ուժը առանց խղճի խայթի բազմամիլիոնանոց պարգևավճարներ և շքեղ ավտոմեքենաներ է բաժանում իր կամակատարներին, և ասֆալտի տենդերներ՝ նրանց մերձավորներին։ Ժողովրդավարությունից և ազատ ընտրություններից խոսող ուժը այսօր շտապում է ազատ ընտրություններով ընտրված ժողովրդական ներկայացուցչներին կալանավորել կամ ստիպողաբար պաշտոնանկ անել (նույնիսկ իր նախկին դաշնակիցներին), դրանով պարզապես թքելով իրեն իսկ իշխանության բերած ժողովրդի երեսին։

Պահանջվեց ընդամենը երեք տարի, որպեսզի «հրեշին» հաղթած հերոսը վերածվի նույնպիսի հրեշի, և շատ ավելի վատ։ Դա ճակատագրի դառը հեգնանք է բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք միամտաբար վստահել են «Փրկչին», չգիտակցելով, որ քաղաքականության մեջ չկան փրկիչներ, այլ կա քաղաքական մրցակցություն, զսպումներ և հակակշիռներ, և պրոֆեսինալիզմ՝ երեք կարևորագույն հենասյուն, որոնք համարյա ոչնչացվել են մեր երկրում՝ նախ 2015 թվականին ընդունված դիկտատորական սահմանադրության, հետո 2018 թվականին կատարած հուզական ընտրության, և վերջապես 2021 թվականին կատարած պարզապես անհեթեթ ընտրության արդյունքում, որով իր գործունեության բոլոր ոլորտները ձախողած քաղաքական ուժը վերարտադրվեց, և հիմա էլ փորձում է ցեմենտել և միապետականի վերածել իր իշխանությունը։

Եթե այսքանից հետո կան միամիտներ և լավատեսներ, որոնց թվում է, այս իշխանության հետ «Ապագա կա», շտապում եմ նրանց հիասթափեցնել՝ այս իշխանությունը ոչ միայն որևէ ապագա չունի, այլև արագ տեմպերով այսօր ինքն է փորում իր քաղաքական գերեզմանը, կրկնելով ոչ միայն իր նախորդների բոլոր սխալները, այլև շատ ավելի ճակատագրական սխալներ գործելով։

Մեր հասարակությանը սակայն պետք է կազմակերպվել, և թույլ չտալ, որ այս իշխանության ճակատագրական սխալները անշրջելի դառնան մեր երկրի և ազգի համար, և մեր հետևողական դիմադրությամբ ձախողել նաև այս իշխանության արտաքին շահառուների օր օրի ակնհայտ դարձող հակահայկական պլանները։ Մինչ այդ, միանում եմ կուսակցությունների երեկվա կոչին, և դեռևս գործող իշխանությունից պահանջում եմ անհապաղ ազատ արձակել ժողովրդի բոլոր ընտրված ներկայացուցիչներին»։

Պուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն ՄանվելյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԵրբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ»Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»«Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»«Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղելՄեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան