Սպանության փորձ` Երևանում. հարուցվել է քրեական գործ
ՀասարակությունՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում վարույթ է ընդունվել Երևան քաղաքում սպանության փորձ կատարելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով հարուցված քրեական գործը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 2021թ. դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12։17-ին, բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ «Կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ մինմալ պնևմոթորաքս, կրծքավանդակի պատի ենթամաշկային էմֆիլեմա, կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած, չթափանցող, ձախ քունքային շրջանի փափուկ հյուսավածքների սալջարդ, պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդ։
Հիշյալ երիտասարդը գործով ճանաչվել է տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, զննվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են վկաներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելին՝ այստեղ