ՌԴ փոխվարչապետը մոտ օրերս կժամանի Հայաստան
ՔաղաքականՄոտ օրերս Հայաստան կժամանի Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ տեղեկացնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` առանց հստակեցնելու, թե կոնկրետ որ օրն է ժամանելու պաշտոնյան։
Օվերչուկը, որը նաեւ տրանսպորտային կոմունիկացիների ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է ռուսական կողմից, Երեւան է ժամանում պատվիրակությամբ՝ Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 20-րդ նիստին մասնակցելու նպատակով։