Եվրամիությունը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Բաքվի հերթական հերյուրանքը
ՄիջազգայինԵվրամիությունը պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան։
Ինչպես հայտնի է, չորեքշաբթի օրը Բրյուսելում կայացել է Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը։
«Գագաթնաժողովից հետո ընդունվել է համատեղ հռչակագիր: Հռչակագրում արտացոլված են մի շարք կարևոր հարցեր Ադրբեջանի համար, ինչպես ԵՄ-ի աջակցությունը բոլոր գործընկեր երկրների տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ադրբեջանին իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Փաստաթուղթը ողջունում է բանակցությունների ընթացքը: Ադրբեջանի և ԵՄ-ի միջև երկկողմ համաձայնագրի նոր նախագիծը, ինչպես նաև հարավային գազային միջանցքի նախագծի ավարտը, որը նպաստում է դեպի Եվրամիություն գազի մատակարարման աղբյուրների և ուղիների դիվերսիֆիկացմանը», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։