Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 156 նոր դեպք
ՀասարակությունԴեկտեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 506 դեպք, որոնցից 328 050-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6072 պացիենտ, հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Այսպիսով` երեկ կատարվել է 6549 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 156 նոր դեպք: Ունենք 511 առողջացած, 8 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7893 մահվան դեպք է արձանագրվել: