Չինաստանի ամենատարեց բնակչուհին մահացել է 135 տարեկանում
ՄիջազգայինՉինուհի Ալիմիխան Սեյչին մահացել է կյանքի 136-րդ տարում։ Այս մասին շաբաթ հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Լրատվականի տվյալներով՝ Չինաստանի քաղաքացին, ով բնակվում էր Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում գտնվող Կաշգարում, բավականին ակտիվ կենսակերպ է վարել։ Նա զբաղվում էր տնային տնտեսությամբ՝ գործնականում առանց այլոց օգնության, կանոնավոր զբոսնում էր եւ օգնում թոռներին հոգ տանել ծոռների մասին:
Կումուշերիկ բնակավայրը, որտեղ ապրել է Ալիմիխան Սեիթին, ՉԺՀ-ում հայտնի է որպես երկարակյացների գյուղ՝ այնտեղ քիչ չեն 90 տարեկանից բարձր տարեցները։ Իշխանությունները հոգում են, որ այս բնակավայրում պահպանվի տարեցների սոցիալական ամուր շերտ։ Այդ նպատակով կառավարությունը պարբերաբար կազմակերպում է անվճար բուժզննում` քաղաքացիներին արտոնյալ բուժում տրամադրելով։