Փյունիկի կիսապաշտպանը խզել է պայմանագիրը երևանյան ակումբի հետ
Սպորտ«Փյունիկը» հրաժեշտ է տվել հերթական ֆուտբոլիստին։ Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, ակումբից հեռացել է բոսնիացի կիսապաշտպան Ադնան Շեչերովիչը։
30-ամյա ֆուտբոլիստի հետ երկկողմ համաձայնությամբ խզվել է գործող պայմանագիրը։ Շեչերովիչը «Փյունիկի» կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով չորս գոլային փոխանցման հեղինակ։