Հրապարակվել է Ադրբեջան վերադարձած ադրբեջանցի սահմանախախտ զինծառայողների լուսանկարը
ՄիջազգայինԻնչպես ավելի վաղ ՀՀ ՊՆ-ից հայտնել են, ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով և ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին:
Տելեգրամյան ալիքները հրապարակել են արդեն Ադրբեջանում գտնվող սույն սահմանախախտ զինծառայողների լուսանկարը:
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, թե իբր նրանք` Թեյմուր Հուսեյնովը և Մուրադ Մուստաֆաևը, դեկտեմբերի 18-ին «անբարենպաստ եղանակային պայմաններում մոլորվել են սահմանի ուղղությամբ»։