Ողբերգական դեպք Երևանում. Շենգավիթի տներից մեկում հայտնաբերվել են ամուսինների դիեր
ՀասարակությունԱյսօր՝ դեկտեմբերի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որոնք հայտնել են, որ արդեն մի քանի օր է, Չեխովի փողոցի 54 շենքի 6-րդ բնակարանի բնակիչները՝ տարեց ամուսինները, չեն արձագանքում դռան և հեռախոսի զանգերին:
«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները բացելով դուռը, ննջասենյակում հայտնաբերել են ամուսինների դիերը:
Շենգավիթի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածներն են՝ 85-ամյա Ժորիկ Ի.-ն և 76-ամյա Սեդա Գ.-ն:
Վերջիններիս դիերը եղել են կիսաքայքայված: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ավելին՝ այստեղ