Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Առաջարկում եմ Հայաստանում վերաբացվի գյուղատնտեսության նախարարությունը. Հարություն Մնացականյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան


Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին

Lifestyle

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթած Հայաստանի պատվիրակ Մալենան, որի շնորհիվ մրցույթը 2022-ին կանցկացվի Հայաստանում, դեկտեմբերի 22-ին Հայաստանի պատվիրակության հետ ժամանել է հայրենիք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաղթանակած երգչուհուն և մեր պատվիրակությանը «Զվարթնոց» օդանավակայանում «Քամի-քամի»  երգի հնչյունների ներքո  ծաղիկներով ու նվերներով դիմավորել են Մալենայի հարազատները, երկրպագուներն ու նրա հաղթանակը կիսել ցանկացող բազմաթիվ մարդիկ՝ վանկարկելով «Հայաստան-Հայաստան»: 

Լրագրողների հետ զրույցում Մալենան խոստովանել է, որ առաջ նման մեծ բեմում ելույթ չի ունեցել, ուստի սկզբում լարվել է, սակայն փորձերի ընթացքում հուզմունքն անցել է, իսկ համերգի օրը ելույթից մեծ բավականություն է ստացել: «Հաղթանակս նվիրում եմ Հայաստանին, իմ հայերին. ես ձեզ շատ-շատ սիրում եմ»,-շեշտել է 14-ամյա Մալենան:

Երգչուհին շատ է ցանկանում մեծ արտիստ դառնալ, բարձր պահել Հայաստանի անունն ամեն երկրում և ճանաչված լինել:

Խոսելով մրցույթում հաղթանակից հետո Ադրբեջանը ներկայացնող երգչուհու հետ ողջագուրվելու մասին՝ Մալենան պատմել է, որ  մինչ այդ պահը չի խոսել, չի առնչվել նրա հետ, սակայն Հայաստանի հաղթանակից հետո նա է մոտեցել Մալենային, գրկել ու շնորհավորել: Մալենան ոչ մի թշնամանք չի տածում Ադրբեջանի պատվիրակի հանդեպ, որովհետև վերջինս իր պես աղջիկ է:

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն էլ հիշեցրել է, որ «Մանկական Եվրատեսիլ»-ը Հայաստանում հյուրընկալվել է մոտ տասը տարի առաջ: «Մինչ Մալենայի ելույթը տարբեր երկրների պատվիրակություններ մեզ էին մոտենում, ասում, որ վստահ են՝ մենք ենք հաղթելու, անհամբեր սպասում են, թե երբ են վերադառնալու Հայաստան, քանի որ հիշում են հայերի հյուրընկալությունը: Ինչպես հայտնի է, Հանրային հեռուստաընկերությունն ու Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես հաստատել են, որ 2022-ին մրցույթն անցկացվելու է Հայաստանում: Ինքնաթիռում արդեն սկսել ենք աշխատանքներն ու մտածում էինք, թե ինչպես է անցկացվելու շոուն: Սա ահռելի աշխատանք է: Հույս ունենք, որ ավելի շատ երկրներ կմասնակցեն «Մանկական Եվրատեսիլ 2022»-ին»,-ընդգծել է Ծերունյանը:

Նրա խոսքով՝ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում հաղթանակը շատ խորհրդանշական էր. կարևոր էր, որ Հայաստանը հենց Ֆրանսիայում անցկացվող մրցույթում հաղթեց, ինչը ևս հուզմունքի մեծ առիթ է բոլորի համար: «Կարծում եմ, որ սա հաղթանակների սկիզբ է, և մենք այսպես նոր ճանապարհ ենք սկսում: Հետևելով, տեսնելով, թե ինչպես են Հայաստանում բոլորը սրտատրոփ դիտում մրցույթն ու հուզվում, ոգևորվում ենք: Ասես մեր կողքին նստած էին: Սա բոլորիս հաղթանակն է»,-նշել է Ծերունյանն ու հավելել, որ շատ կուզեն՝ մի օր Մալենան Հայաստանը ներկայացնի մեծերի Եվրատեսիլում:

 «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթն անցկացվել է դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում մրցույթում հաղթել է Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի-քամի» երգով:

Մրցույթին մասնակցել է 19 երկիր՝ Գերմանիան, Վրաստանը, Լեհաստանը, Մալթան, Իտալիան, Բուլղարիան, Ռուսաստանը, Իռլանդիան, Հայաստանը, Ղազախստանը, Ալբանիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Նիդերլանդները, Իսպանիան, Սերբիան, Հյուսիսային Մակեդոնիան, Պորտուգալիան:

 

 

 
 
 
 
 
 
 
Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Ոչ նպաստ, ոչ խնամք. ինչպես է միայնակ տարեցը մնում համակարգից դուրս. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԽնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվել